Մահացել է «Городок»-ի հեղինակներից մեկը՝ երգիծաբան Ալեքսանդր Զավելիոնը

05:35 • 30.08.18

Օգոստոսի 29-ին Օդեսայում 59 տարեկանում կյանքից հեռացել է երգիծաբան Ալեքսանդր Զավելիոնը, ով «Городок» հաղորդման հեղինակներից մեկն էր: Այս մասին ասվում է Օդեսացիների համաշախարհային ակումբի կայքում:

«Մեր բոլորի անունից, ամբողջ Օդեսայի անունից խորին ցավակցություն ենք հայտնում Սաշայի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին»,- ասվում է հաղորդարության մեջ:

Երգիծաբանի մահվան պատճառը չի նշվում: Զավելիոնի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին ժամը 11:00-ին՝ Թաիրովյան գերեզմանատանը:

Ալեքսանդր Զավելիոնն առավելապես հայտնի է որպես 1993 թվականին ստեղծված հանրահայտ «Городок» հաղորդման սցենարի հեղինակներից մեկը, սակայն նա մասնակցել է նաև մի շարք այլ երգիծական նախագծերի ստեղծմանը:

Մահացել է «Городок»-ի հեղինակներից մեկը՝ երգիծաբան Ալեքսանդր Զավելիոնը