Հրապարակվել է 2018 թ. ամռան լավագույն երգերի ցանկն՝ ըստ YouTube-ի
YouTube Music ծառայությունը կազմել է 2018-ի ամռան ամենահայտնի երգերի վարկանշային աղյուսակը: Ինչպես հաղորդում է TASS-ը՝ ցանկը կազմելիս հաշվի է առնվել մայիսի 28-ից մինչև օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում ունեցած դիտումների քանակը:
Ամենահայտնի երգերի ցանկը գլխավորել է Maroon 5 խմբի և Cardi B-ի կատարմամբ «Girl Like You» երգը: Տեսահոլովակը, որում նկարահանվել են Գալ Գադոտն ու Սարա Սիլվերմանը, նշված ժամանակահատվածում 728 միլիոն դիտում է ունեցել:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Casper, Nio Garcia, Darell, Nicky Jam, Bad Bunny և Ozuna ռեփերների «Te Bote (Remix)» երգը:
Առաջատարների եռյակը եզրափակել է հարավկորեական Blackpink փոփ-խումբը՝ «Ddu-du Ddu-du» երգի տեսահոլովակով:
Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Becky G-ի և Natti Natasha-ի «Sin Pijama» կատարումը, Cardi B-ի, Bad Bunny-ի և Ջեյ Բալվինի «I Like It» երգը, Nicky Jam-ի և Ջեյ Բալվինի «X (EQUIS)»-ը, Դեդի Յանքիի «Dura»-ն, Neha Kakkar-ի, Dhvani Bhanushali-ի և Ikka Singh-ի «Dilbar» երգը, ռեփեր Դրեյքի հանրահայտ «In My Feelings»-ը, ինչպես նաև Էդ Շիրանի «Perfect» երգը:










