Դեթրոյթում տեղի կունենա «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինի հուղարկավորության արարողությունը
«Սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ուրբաթ՝ օգոստոսի 31-ին, երգչուհու հայրենի Դեթրոյթ քաղաքում, գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնել են Ֆրանկլինի հարազատները՝ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Դեթրոյթի հոգեգալստական եկեղեցում, իսկ երգչուհու մարմինը հողին կհանձնվի քաղաքի կետրոնում գտնվող գեղատեսիլ Վուդլոն գերեզմանատանը:
«Մեր վիշտը հնարավոր չէ բառերով նկարագրել»,- ասվում է «սոուլի թագուհու» ընտանիքի հայտարարության մեջ:
Նշվում է, որ հուղարկավորության արարողությունն ուղիղ կհեռարձակվի ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ համացանցով: Հուղարկավորության արարողության ժամանակ կերգեն Ֆրանկլինի երաժիշտ ընկերները՝ Սթիվի Ուանդերը, Ջենիֆեր Հադսոնը, Շիրլի Սիզարը, Յոլանդա Ադամսը, Ջենիֆեր Հոլիդեյը և այլք: Բացի այդ, հրաժեշտի խոսքով ելույթ կունենան ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, երգիչ Սմոքի Ռոբինսոնը, հայտնի քարոզիչ Ջեսի Ջեքսոնն ու պրոդյուսեր Քլայվ Դևիսը
Հիշեցնենք, որ 20-րդ դարի ամենահայտնի երգչուհիներից մեկը՝ «սոուլի թագուհի» կնքված Արետա Ֆրանկլինը մահացել է օգոստոսի 16-ին ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում: Ֆրանկլինը 76 տարեկան էր:










