Էմինեմն անսպասելիորեն նոր ալբոմ է թողարկել

12:13 • 31.08.18

Ամերիկացի հանրահայտ ռեփեր Էմինեմը (Մարշալ Մեթերս), առանց նախնական գովազդների ու հայտարարությունների, անակնկալի է բերել իր երկրպագուներին՝ նոր ալբոմ թողարկելով։ Այդ մասին ռեփերը հայտնել է Twitter-ի իր պաշտոնական էջում։

«Kamikaze» անունը կրող ալբոմը վերջին երկու տարում Էմինեմի երկրորդ և ընդհանուր կարիերայի տասներորդ ալբոմն է։

Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են նաև կանադացի երգչուհի Ջեսսի Ռեյեզը, պրոդյուսեր Փոլ Ռոզենբերգը, ռեփեր Ջոյներ Լուկասը, իսկ գործադիր պրոդյուսերներից մեկի դերում է հանդես եկել Dr. Dre-ն։

Ալբոմը կազմված է 13 երգից, դրանցից վերջինը՝ «Venom»-ը, դարձել է նույնանուն ֆիլմի սաունդրեքը, այն էկրաններ կբարձրանա 2018-ի նոյեմբերին։
 

Էմինեմն անսպասելիորեն նոր ալբոմ է թողարկել