Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալացվել է

15:23 • 31.08.18

Վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալացվել է: Այդ մասին նա տեղեկացրել է «Говорит Москва» ռադիոկայանին:

Պատասխանելով հարցին՝ արդյոք նա կգնա Իոսիֆ Կոբզոնի հուղարկավորությանը՝ Կիկաբիձեն ասել է, որ ոչ ոք իրեն չի հրավիրել հուղարկավորությանը:

«Ինձ ոչ ոք չի հրավիրել հուղարկավորությանը: Այժմ ես պառկած եմ հիվանդանոցում», - ասել է 80-ամյա Կիկաբիձեն:

Հայտնի է, որ Կիկաբիձեն ու Կոբզոնը վիճել են 2008 թվականին՝ ռուս-վրացական հակամարտության ժամանակ։ Կիկաբիձեն հրաժարվել է ընդունել ռուսական Բարեկամության շքանշանը:

Հիշեցնենք, որ երեկ ութսուն տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, սիրված երգիչ Իոսիֆ Կոբզոնը:

Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալացվել է