Իր երկվորյակներին զվարճացնող Էնրիկե Իգլեսիասի մասնակցությամբ տեսանյութը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)
Հանրահայտ երգիչ Էնրիկե Իգլեսիասն Instagram սոցցանցում իր երկվորյակների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։
43-ամյա երգիչը տեսանյութն ուղեկցող տեքստում իր փոքրիկներին անվանել է «ամենաբարդ հանդիսատեսը», որին նա երբևէ փորձել է զվարճացնել։
Տեսանյութում նրա որդին է՝ Նիկոլասը, և դուստրը՝ Լյուսին, որոնք նստած են մանկասայլակում և ուշադիր հետևում են իրենց հայրիկի ամեն քայլին։
Դրական լիցքերով տեսանյութը սոցցանցում հիթ է դարձել՝ գրավելով երգչի հետևորդների սրտերը, այն դիտել են ավելի քան 2 մլն անգամ։
Հիշեցնենք, որ թենիսիստուհի Աննա Կուռնիկովան և Էնրիկե Իգլեսիասը ծնող են դարձել դեկտեմբերին։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










