Ծնվել է դերասաններ Դենիել Քրեյգի և Ռեյչել Վայսի առաջին համատեղ երեխան
Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը կրկին հայր է դարձել. նրա կինը՝ 48-ամյա դերասանուհի Ռեյչել Վայսը, դուստր է լույս աշխարհ բերել, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ սա զույգի առաջին համատեղ երեխան է։ Ամուսինները նշել են, որ իրենք «շատ երջանիկ են դստեր ծննդյան կապակցությամբ»։
Զույգը նախորդ ամուսնություններից երեխաներ ունի։ Վայսը ռեժիսոր Դարեն Արոնոֆսկուց ունի 12-ամյա որդի, իսկ Քրեյգը՝ Ֆիոնա Լոուդոնի հետ ամուսնությունից 26-ամյա դուստր։
Նշվում է, որ այս տարվա ապրիլից զույգը հազվադեպ էր հանրության մեջ հայտնվում՝ իրեն նվիրելով երեխայի ծննդյան նախապատրաստական աշխատանքներին։













