Ստամբուլում մահացել է պոլսահայ հայտնի ռեժիսոր Արամ Գյուլյուզը

14:15 • 02.09.18

Ստամբուլում 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայազգի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Արամ Գյուլյուզը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սյոզջու» պարբերականը։

Թուրքիայում հայտնի արվեստի գործիչը հասցրել է լինել ավելի քան 200 գեղարվեստական կինոնկարի ռեժիսոր։ 

Արամ Գյուլյուզը ծնվել է 1931 թվականին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո մեկնել է ուսանելու Մեծ Բրիտանիա, այնուհետև Հարավային Կորեա։ 

Գյուլյուզը հեղինակն է «Ստամբուլյան ավանտրյուրա» հանրահայտ կինոնկարի, որը համարվում է թուրք-գերմանական համատեղ արտադրության առաջին ֆիլմը։

Նրա մահվան լուրը հայտնած թուրքական լրատվամիջոցները, սակայն, խուսափել են նշել լեգենդար արվեստի գործչի հայկական ծագման մասին։


Ստամբուլում մահացել է պոլսահայ հայտնի ռեժիսոր Արամ Գյուլյուզը