ԱՄՆ-ում 86 տարեկան հասակում մահացել է «Սանտա Բարբարա»-ի դերասանուհիներից Սյուզեն Բրաունը
ԱՄՆ-ում 86 տարեկան հասակում մահացել է հայտնի սերիալային աստղ Սյուզեն Բրաունը, այս մասին գրում է The Hollywood Reporter պարբերականը։
Շատերը Բրաունին կհիշեն «Սանտա Բարբարա» հանրահայտ հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորել էր Վիկտորիա Լեյնի՝ Ջանեթ Լեյնի դերը։
Բրաունը դադարեցրել էր իր դերասանական կարիերան 2004 թվականին։
Նշենք, որ «Սանտա Բարբարա»-ն հեռուստաէկրանների մոտ գամված էր պահում միլիոնավոր մարդկանց շուրջ 10 տարի։











