«Գահերի խաղը» հեռուստասերիալի 8-րդ սեզոնի ավարտն ավելի լավն է, քան կարելի էր պատկերացնել․ Ջեյմե Լանիսթերի դերակատար
«Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում Ջեյմե Լանիսթերին մարմնավորած Նիկոլայ Կոստեր-Վալդաուն հայտարարել է, որ սերիալի 8-րդ սեզոնի ավարտը շատ ավելի լավն է, քան նա կարող էր պատկերացնել։
Ինչպես գրում է life.ru-ն, Վալդաուն միանգամից նամակ է հղել սերիալի հեղինակներին, որում արտահայտել է իր հիացմունքը։ Նամակում նա նշել է, որ չի կարող պատկերացնել «պատմության ավելի լավ ավարտ»։
Նրա խոսքով՝ սյուժեում միաժամանակ առկա են և՛ անսպասելիություն, և՛ բավարարվածություն նման վերջաբանով։
Վալդաուն շեշտել է, որ թիմի հետ հրաժեշտի ժամանակ բոլորը շատ հուզված էին, իսկ ոմանք անգամ արտասվել են։
Նշենք, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի ավարտական սեզոնի նկարահանումներն արդեն ավարտված են, պրեմիերան նախատեսված է 2019 թվականին։










