«Սեպտեմբերի 3» հիթի կատարող Շուֆուտինսկին պատմել է՝ ինչպես է անցկացնելու «առանձնահատուկ» օրը
Ռուսական «Սեպտեմբերի 3» («Третье сентября») սիրված հիթի կատարող Միխայիլ Շուֆուտինսկին պատմել է՝ ինչպես է անցկացնելու հատկանշական օրը՝ սեպտեմբերի 3-ը:
Ինչպես նշում է ria.ru-ն, երաժիշտն ասել է, որ մտադիր է օրն անցկացնել ընկերների շրջապատում:
«Կգնամ մտերիմ ընկերոջս մոտ, այսօր նրա ծննդյան օրն է»,-ասել է Շուֆուտինսկին:
Հավելենք, որ Շուֆուտինսկին «Սեպտեմբերի 3» երգն առաջին անգամ կատարել է 1993թ.: Երաժշտության հեղինակն Իգոր Կրուտոյն է, բառերի հեղինակը՝ Իգոր Նիկոլաևը:
Հատկանշական է, որ ամեն տարի՝ սեպտեմբերի 3-ին, համացանցի օգտատերերն այս հիթի թեմայով զավեշտալի մեմերով են ողողում վիրտուալ տիրույթը:










