Ամոթի բոլոր գույները. Դակոտա Ջոնսոնը Վենետիկի կինոփառատոնում անհարմար դրության մեջ է հայտնվել, նրան օգնության է հասել Լուկա Գուադանյինոն (լուսանկարներ)

14:37 • 04.09.18

Դերասանուհի Դակոտա Ջոնսոնը, որն առավել հայտնի է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմաշարից, Վենետիկի կինոփառատոնում ներկայացրել է Suspiria սարսափ ֆիլմը, որում խաղացել է գլխավոր դերը, գրում է woman.ru-ն։ 


Ֆիլմի ցուցադրության համար նա ընտրել է բաց գույնի Dior զգեստ, որի պատճառով անհարմար դրության մեջ է հայտնվել։ Զգեստը միջոցառման ժամանակ սահել է ցած՝ մերկացնելով նրա կուրծքը։ Դերասանուհուն օգնության է հասել ֆիլմի ռեժիսոր Լուկա Գուադանյինոն։ Նա իրեն չի կորցրել և ձեռքերով փակել է դերասանուհու կուրծքը, իսկ դերասանուհին շոկից չի արտաբերել և ոչ մի խոսք։


Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Գուադանյինոն ասել է, որ նա փրկել է Դակոտա Ջոնսոնին լուսանկարիչներից, որոնք փորձում էին տեսանկարել նրա մերկացած կուրծքը խոշոր պլանով։

 

 

 

 

Ամոթի բոլոր գույները. Դակոտա Ջոնսոնը Վենետիկի կինոփառատոնում անհարմար դրության մեջ է հայտնվել, նրան օգնության է հասել Լուկա Գուադանյինոն (լուսանկարներ)