«Ոստիկանական ակադեմիա» ֆիլմաշարի աստղը հայտնել է ֆիլմի նոր մասի նկարահանումների մասին
Ամերիկացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Սթիվ Գուտենբերը, որը հանդիսատեսին հայտնի է 80-ական թվկանների ամենահայտնի երգիծական ֆիլմաշարերից մեկում՝ «Ոստիկանական ակադեմիայում» կատարած կուրսանտ Քերի Մահոունիի դերով, հայտնել է, որ մոտ ապագայում կթողարկվի սիրված ֆիլմաշարի հաջորդ մասը:
«Նոր «Ոստիկանական ակադեմիան» արդեն «ճանապարհին է»: Առայժմ առանց մանրամասների»,- գրել Գուտենբերգն իր թվիթերյան էջում:
Իր այս գրառմամբ դերասանը պատասխանել է օգտատերերից մեկին, որը հույս է հայտնել, որ Գուտենբերգը Լոնդոնում աշխատում է ֆիլմաշարի նոր մասի վրա:
Նշենք, որ 2010 թվականի փետրվարին New Line ստուդիան հայտարարել է «Ոստիկանական ակադեմիայի» ռիմեյքը նկարահանելու մտադրության մասին: Երկու տարի անց հայտնի դարձավ, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Սքոթ Զաբիլսկին, սակայն հետագայում նկարահանումների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել:










