«Քամին զանա»-ն՝ եվրոպական ձևով. հայկական երգեր կատարող եվրոպացիների մասնակցությամբ տեսանյութը տարածվել է համացանցում (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է տարբեր եվրոպական երկրները ներկայացնող երիտասարդների մասնակցությամբ ուշագրավ տեսանյութ, որում օտարազգիները կատարում են հայկական երգեր:
Ֆիքսված կադրերում երևում է, որ եվրոպացիները երգում են «Նինո» և «Քամին զանա» երգերը:
Օգտատերերից ոմանք նշել են, որ տեսանյութն արվել է եվրոպական երիտասարդական համաժողովներից մեկի ավարտից հետո, երբ մասնակիցներն իրենց հայ ընկերներից սովորել են այս երգերը:
Մյուսներն էլ նշում են, որ նրանք տարբեր երկրների էթնո երաժշտությունը կատարող եվրոպական երիտասարդական երգչախմբի անդամներ են:










