Համացանցում են հայտնվել «Սարսափների ամերիկյան պատմության» հաջորդ եթերաշրջանի թրեյլերները (տեսանյութեր)

07:43 • 06.09.18

Համացանցում է հայտնվել «Սարսափների ամերիկյան պատմություն» հանրահայտ հեռուստասերիալի հաջորդ եթերաշրջանի թրեյլերը: Ինչպես փոխանցում է Life.ru-ն՝ տեսանյութերը հրապարակվել է հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանի պաշտոնական YouTube-յան ալիքում:

Հրապարակված տեսանյութերում չեն բացահայտում սյուժեի բոլոր մանրամասները, սակայն դրանք ցույց են տալիս, որ նոր եթերաշրջանում կվերադառնան հանդիսատեսին արդեն ծանոթ մի շարք կերպարներ՝ այդ թվում նաև երկրորդ եթերաշրջանի՝ «Վհուկների գիշերաժողովի» վհուկները, որոնց կմարմնավորեն Սառա Փոլսոնը, Տաիսա Ֆարմիգան և Էմմա Ռոբերթսը, ինչպես նաև առաջին երեթրաշրջանի` «Մարդասպան տան» Կոնստանսը՝ Ջեսիկա Լենգի մարմնավորմամբ

Նշենք, որ հեռուստասերիալի նոր եթերաշրջանը, որի պրեմիերան տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերի 12-ին, կկոչվի «Ապոկալիպսիս»:








Համացանցում են հայտնվել «Սարսափների ամերիկյան պատմության» հաջորդ եթերաշրջանի թրեյլերները (տեսանյութեր)