Ամերիկյան կինոակադեմիան նոր անվանակարգ չի ներմուծի «Օսկար» մրցանակաբաշխությանը

23:50 • 06.09.18

Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիան հետաձգել է «Օսկար» մրցանակաբաշխության կազմում նոր անվանակարգ սահմանելու մտադրությունը:

Այս մասին տեղեկացնում է Hollywood Reporter-ը՝ հիշեցնելով, որ օգոստոսին տեղեկություններ էին հաղորդվում, որոնց համաձայն՝ կինոակադեմիան որոշել էր «Օսկար» շնորհել «լավագույն հանրաճանաչ ֆիլմի» համար:

Ինչպես այսօր հաղորդվում է, կինոակադեմիայի կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել հետաձգել այդ միտքը: Այսպիսով, 2019-ին «Օսկար» մրցանակաբաշխության «լավագույն հանրաճանաչ ֆիլմ» անվանակարգում ֆիլմեր չեն ընդգրկվի:

 

Ամերիկյան կինոակադեմիան նոր անվանակարգ չի ներմուծի «Օսկար» մրցանակաբաշխությանը