ԱՄՆ-ում մահացել է դերասան Բերտ Ռեյնոլդսը

12:29 • 07.09.18

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 82 տարեկանում կյանքից հեռացել է հոլիվուդյան դերասան Բերտ Ռեյնոլդսը: Այդ մասին տեղեկացնում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով դերասանի գործակալ Էրիկ Կրիտցերին:

TMZ պորտալը հաղորդում է, որ Ռեյնոլդսի մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը: Աղբյուրի տվյալների համաձայն՝ դերասանին Ֆլորիդայի հիվանդանոց են տեղափոխել սրտի կանգից հետո:

Նշվում է, որ տարիներ շարունակ Ռեյնոլդսը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: 2010 թվականի փետրվարին նա վիրահատության էր ենթարկվել:

Ռեյնոլդսը Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկն էր: Նա արժանացել է երկու «Ոսկե գլոբուս» մրցանակի և «Էմմի» մրցանակի, բացի այդ, ներկայացվել է «Օսկար»-ի:

Ռեյնոլդսն առավել հայտնի է «Ոստիկանն ու ավազակը» ֆիլմաշարում գլխավոր դերով: Բացի այդ, նա նկարահանվել է «Բուգիի ոճով գիշերները», «Կատաղի շների ժամանակը», «Բոլոր շներն ընկնում են դրախտ» և այլ ֆիլմերում:

ԱՄՆ-ում մահացել է դերասան Բերտ Ռեյնոլդսը