Հայերին նվիրված 5 վայր և հուշակոթող Ֆրանսիայում (լուսանկարներ)
Ֆրանսիայում բնակվում է ամենամեծ ու ներկայացուցչական հայ համայնքներից մեկը ողջ աշխարհում: Հայերը Ֆրանսիայի տարբեր շրջաններում հաստատվել են Ցեղասպանությունից հետո, այնուհետև նաև գաղթելով Մերձավոր Արևելքի երկրներից:
Եվ բոլոր ժամանակներում նրանք անմիջականորեն մասնակցել են ֆրանսիական հասարակական կյանքին: Դրա մասին են վկայում երկրի տարբեր քաղաքներում տեղադրված հայկական հուշարձանները, գործող եկեղեցիները, դպրոցներն ու մշակութային կենտրոնները, որոնցից մի քանիսը ներկայացնում է РУСАРМИНФО-ն:
1. Լևոն V-ի դամբարանը
Կիլիկյան Հայաստանի վերջին թագավոր Լևոն V-ի դամբարանը գտնվում է Փարիզի մերձակայքում գտնվող Սեն Դենի աբբայության տարածքում: Կիլիկիացի թագավորը մահացել է Փարիզում 1393-ին: Գերեզմանը, սակայն, դատարկ է. այն սրբապղծվել է հեղափոխականների կողմից 18-րդ դարում:

2. Փարիզի գլխավոր հայկական տաճարը
Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարը տեղակայված է Ժան Գուժոնի փողոցում: Այն կանգնեցվել է հայտնի բարերար և մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշովի օգնությամբ 1904 թվականին: 2003-ին եկեղեցու հարևանությամբ կանգնեցվել է Կոմիտասի հուշարձանը:

3. Ժան Ալթենի հուշարձանը
Ֆրանսահայ հայտնի գյուղատնտես Ժան Ալթենի (Հովհաննես Ալթունյան) հուշարձանը գտնվում է Ավինյոն քաղաքի գլխավոր հրապարակում՝ Ֆրանսիայի հարավարևելյան պատմական Պրովանս մարզում: Նրա պատվին անվանակոչվել է նաև քաղաքի փողոցներից մեկը:
4. Միսակ Մանուշյանի անվան հրապարակ
Մարսելի կենտրոնական հրապարակներից մեկը կրում է Երկրորդ աշխարահամարտի տարիներին գործող ֆրանսիական «Դիմակայություն» («La Resistance») շարժման ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Միսակ Մանուշյանի անունը: Մանուշյանի կիսանդրին հրապարակում տեղադրվել է 2010 թվականին:
5. Զաբել Եսայանի անվան ծառուղի
Հանրահայտ հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի և իրավապաշտպան Զաբել Եսայանի անվան ծառուղին տեղակայված է Փարիզում: Այն բացվել է 2018 թվականի մարտի 8-ին: Տեղադրված ցուցատախտակի գրությունն ասում է. «Զաբել Եսայան, 1878-1943, հայ գրող, մարդու իրավունքների պաշտպան»:










