«Գահերի խաղը» սերիալը 7 մրցանակի է արժանացել Creative Arts Emmy Awards-ում

19:24 • 09.09.18

Ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալը հաղթող է ճանաչվել Creative Arts Emmy Awards մրցանակաբաշխության յոթ անվանակարգերում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով մրցանակաբաշխության պաշտոնական կայքը, հեռուստանախագծի շուրջ աշխատող մասնագետները պարգևատրվել են լավագույն կոստյումների, լավագույն օրիգինալ երաժշտության, հնչյունային ձևավորման, լավագույն հատուկ էֆեկտների, գրիմի համար: Եվս երկու մրցանակ ստացել են հեռուստասերիալի պրոդյուսերները: «Գահերի խաղն», ընդհանուր առմամբ, առաջադրված է եղել 22 անվանակարգում:

«Էմմի» մրցանակաբաշխության ևս մեկ հաղթող է դարձել «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի երկրորդ եթերաշրջանը, որը նվիրված է դիզայներ Ջաննի Վերսաչեի սպանությանը: FX հեռուստաալիքի նախագիծը 4 արձանիկ է ստացել:

Միջոցառումը կայացել է Լոս Անջելեսում: Ամերիկյան հեռուստաակադեմիայի մրցանակների հիմնական մասը կհանձնվի սեպտեմբերի 17-ին:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը, որը նկարահանվում է 2011 թվականից, 38 «Էմմի» մրցանակի է արժանացել:

 


 

 

«Գահերի խաղը» սերիալը 7 մրցանակի է արժանացել Creative Arts Emmy Awards-ում