Վենետիկի 75-րդ կինոփառատոնի դափնեկիրները՝ ֆոտոշարքով
Վենետիկի 75-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին հայտարարել է դափնեկիրների անունները: Միջոցառման գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծ»-ին արժանացել է մեքսիկացի կինոռեժիսորր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, մրցույթի Գրան-պրին ստացել է հույն ռեժիսոր Յորգոս Լինտիմոսը՝ «Ֆավորիտը» ֆիլմի համար:
Մինչդեռ լավագույն դերասան է ճանաչվել Ուիլեմ Դեֆոն («Վան Գոգ. Հավերժության շեմին»), իսկ լավագույն դերասանուհի ՝ Օլիվիա Քոուլմանը («Ֆավորիտը»):
Լավագույն ռեժիսուրայի համար պարգևատրվել է ֆրանսիացի Ժակ Օդիարը` «Սիսթերս եղբայրները» ֆիլմի համար:
Ինչ վերաբերում է լավագույն սցենարին, ապա մրցանակի են արժանացել Քոհեն եղբայրները՝ «Բասթեր Սքրագսի բալլադը» ֆիլմի համար:
Ալֆոնսո Կուարոն

Յորգոս Լինտիմոս

Օլիվիա Քոուլման

Ուիլեմ Դեֆո











