Թուրքիայում հիմնադրվել է Դերսիմի ու Դերսիմի հայերի մասին ուսումնասիրություններ հրատարակող հայկական հրատարակչատուն

16:49 • 10.09.18

Թուրքիայում հիմնադրվել է Դերսիմի ու Դերսիմի հայերի մասին ուսումնասիրություններ ու գրքերի թարգմանություններ հրատարակող «Փրկիչ» հայկական հրատարակչությունը։ Այն հիմնադրվել է Դերսիմի հայերի միության հիմնադիր ու նախկին նախագահ Միրան Գյուլթեկինի կողմից, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը։

Հայտնի է, որ հրատարակչությունն արդեն հասցրել է լույս ընծայել իր առաջին գիրքը՝ Վարդգես Անդրեասյանի Դերսիմի մասին հուշերը, որոնց բնօրինակը հայերեն է։ «Դերսիմի ողբը-1915» գրքի թուրքերեն թարգմանությամբ զբաղվել է Տիրան Լոքմագյոզյանը։

«Մահմեդականացված հայերի մասին պատմությունները վերջին տարիներին ջրի երես դուրս եկան։ Խոսելու, պատմելու ու գրելու ընթացքում տեսնում ենք, որ շատ-շատ պատմություններ կան։ Երբ մարդիկ սկսում են պատմել, թեկուզ մի քիչ, վերքը լավանում է։ Պատմելն ու իրար հասկանալը հրատարակված ամեն պատմության հետ պետք է ավելի հեշտանա», - ասել է Գյուլթեկինն «Ակօս»-ի հետ զրույցում։

Հրատարակչությունը նպատակ ունի լույս ընծայել Դերսիմի պատմության ու դերսիմահայության մասին թե՛ Թուրքիայում արված հետազոտություններ, թե՛ Հայաստանում ու Սփյուռքում հրատարակված, բայց դեռևս թուրքերեն թարգմանություն չունեցող գրքեր։

 

 



Картинки по запросу pirgic yayinlari

Թուրքիայում հիմնադրվել է Դերսիմի ու Դերսիմի հայերի մասին ուսումնասիրություններ հրատարակող հայկական հրատարակչատուն