Լեդի Գագան ու Բրեդլի Կուպերը՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)
Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացել է Բրեդլի Կուպերի ու Լեդի Գագայի մասնակցությամբ «Աստղ է ծնվել» ֆիլմի պրեմիերան, ինչի կապակցությամբ գլխավոր դերակատարները միասին են հայտնվել հանդիսավոր կարմիր գորգին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 32-ամյա Լեդի Գագան շքեղ տեսք է ունեցել սև թավշյա երեկոյան զգեստով ու կերպարն ավելի առանձնահատուկ դարձնող պարագաներով:
Հայտնի է, որ Լեդի Գագան երեկոյի ընթացքում զգեստափոխվել է երկու անգամ: Սևից հետո աստղային շիկահերը կրել է բյուրեղապատ մոխրագույն զգեստ:
Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա երգչուհին նշել է, որ նայելով իր մարմնավորած կերպարին՝ տեսնում է երիտասարդ Լեդի Գագային, որն ինքնավստահության պակաս ուներ, որին ծաղրում էին դպրոցում, որն իրեն տգեղ էր համարում ու այդ ցավից փախչելու համար երաժշտությամբ էր զբաղվում:
Հավելենք, որ Կուպերի ու Լեդի Գագայի մասնակցությամբ ֆիլմը 1937թ. նկարահանված «Աստղ է ծնվել» օրիգինալ ֆիլմի արդեն 4-րդ կինոտարբերակն է: Նախկին երկու տարբերակները նկարահանվել են 1954 և 1976թթ.՝ Ջուդի Գարլենդի ու Բարբարա Սթրեյզանդի մասնակցությամբ:





















