«Սա ուղղակի գարշելի է». համացանցի օգտատերերը քննադատել են Կիրկորովի ու Բասկովի նոր տեսահոլովակը (տեսանյութ)

12:58 • 10.09.18

Օրերս համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսական էստրադայի աստղեր Ֆիլիպ Կիրկորովի և Նիկոլայ Բասկովի նոր համատեղ տեսահոլովակը և արժանացել քննադատական մեկնաբանությունների:

«РИА Новости»-ի հաղորդմամբ՝ օգտատերերի մի մասը քննադատության է ենթարկել Ibiza երգի տեսահոլովակը՝ խայտառակություն անվանելով այն ու մեղադրելով երգիչներին գրագողության համար:

«Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, սակայն սա ուղղակի գարշելի է»,- գրել է YouTube-ի օգտատերերից մեկը:

«Հեռացրե՛ք, քանի դեռ բոլորը չեն դիտել»,- գրել է մեկ այլ օգտատեր:

«Ուղղակի սարսափելի է: Եվ նրանք դեռ ժողովրդական արտիստներ են կոչվում: Խայտառակություն», - ասել է YouTube-ի օգտատերերից մեկը:

Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր հավանել են տեսահոլովակն ու խրախուսական մեկնաբանություններ գրել:

Տեսահոլովակը, որում հյուրերի դերում ելույթ են ունեցել Սերգեյ Շնուրովը, Վալերի Լեոնտևը, Անդրեյ Մալախովը, Անիտա Ցոյն ու Գարիկ Խառլամովը, հրապարակվել է անցած ուրբաթ և արդեն ավելի քան 3 մլն դիտում հավաքել:

 

 

 


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել լուսանկարները և տեսանյութը։

 

«Սա ուղղակի գարշելի է». համացանցի օգտատերերը քննադատել են Կիրկորովի ու Բասկովի նոր տեսահոլովակը (տեսանյութ)