Փոքրիկ հայուհին Despacito երգի՝ քանոնով կատարմամբ գերել է ավստրալացի հանդիսականին (տեսանյութ)

23:54 • 10.09.18

Ավստրալիայի «Յոթերորդ ալիքով» հեռարձակվող Little Big Shots հաղորդման հյուրն է դարձել փոքրիկ Կրիստինան:

Հայուհին իր երաժշտական կարողություններով գերել է հանդիսատեսին և հաղորդավար Շեյն Ջեյքոբսոնին: Հեռուստաշոուի շրջանակներում նա ներկայացրել է հայկական լարային գործիքներից քանոնը, որով էլ կատարել է պուերտոռիկացի կատարող Լուիս Ֆոնսիի՝ համաշխարհային հիթ դարձած Despacito երգը:

Հեռուստաշոուի եթերում Կրիստինան պատմել է, որ քանոն նվագելու որոշումը կայացրել է պատահաբար՝ Երևանի երաժշտական դպրոցներից մեկում լսելով, թե որքան գեղեցիկ է այն հնչում:

 

Փոքրիկ հայուհին Despacito երգի՝ քանոնով կատարմամբ գերել է ավստրալացի հանդիսականին (տեսանյութ)