Հայտնի է դարձել՝ երբ է սկսվելու թաիլանդական քարանձավում արգելափակված երեխաների փրկության մասին ֆիլմի նկարահանումը

18:16 • 10.09.18

Թաիլանդի քարանձավներից մեկում արգելափակված պատանիների փրկության մասին պատմող ֆիլմի նկարահանումները նախատեսում են սկսել նոյեմբերին:

Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով ռեժիսոր Թոմ Ուոլլերին: Նշվում է, որ դերասանական կազմը դեռևս հայտնի չէ:

Սյուժեն պատմելու է փրկարարական աշխատանքներին մասնակցած մարդկանց գործողությունների մասին: Կինոնկարը կկոչվի «Քարանձավը»: Ներկա պահին ֆիլմի պրոդյուսերները համաձայնեցնում են Թաիլանդի տարածքում նկարահանումներ իրականացնելու թույլտվությունը:

Հիշեցնենք, որ ֆիլմի սյուժեն հիմնված է լինելու իրական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել այս տարվա հունիս-հուլիս ամիսներին: Ինչպես հայտնի է տեղի պատանեկան ֆուտբոլային թիմի 12 սան իրենց մարզիչի հետ արշավի շրջանակներում քարանձավ էին մտել, որտեղից դուրս գալ չէին կարողանում: Նրանց այնտեղից դուրս բերելու համար փրկարարական գործողություններին բազմաթիվ մարդիկ էին մասնակցում:

Կատարվածի մասին ֆիլմ նկարահանելու ցանկություն հայտնել էին վեց ստուդիա:

 

Հայտնի է դարձել՝ երբ է սկսվելու թաիլանդական քարանձավում արգելափակված երեխաների փրկության մասին ֆիլմի նկարահանումը