«Վիլլեմ II»-ը պարտվել է. Օզբիլիսը մասնակցել է հանդիպմանը
Հոլանդիայի առաջնության 22-րդ տուրում «Վիլլեմ II»-ը մրցակցի հարկի տակ պարտվել է «Վիտեսին»:
Տանտերերը գոլառատ խաղում հաղթել են 3:2 հաշվով:
Հանդիպմանը «Վիլլեմ II»-ի կազմում մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Մեր ընտրանու խաղացողը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից ու մասնակցել է ամբողջ խաղին:
Այս հանդիպումից հետո Օզբիլիսն ու թիմակիցները 25 միավորով 11-րդ հորիզոնականում են:










