Մալդինի. Շատերը Պյոնտեկին համեմատում են Շևչենկոյի հետ, բայց միայն մեկ Շևա կա

13:26 • 17.02.19

«Միլանի»` ստրատեգիական զարգացման գծով տնօրեն Պաուլո Մալդինին Իտալիայի առաջնության 24-րդ տուրի` «Ատալանտայի» հետ խաղից հետո (3:1) պատմել է` ինչպես է վերաբերվում հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկին «Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոյի հետ համեմատություններին.

«Շատերն են Պյոնտեկին համեմատում Անդրեյ Շևչենկոյի հետ, բայց միայն մեկ Շևա կա:

Բացի դա, Շևան այն ժամանակ եկավ` միանալու առանց այդ էլ ուժեղ թիմի: Նա լրացուցիչ ուժեղացում էր, որը թույլ տվեց հասնել հիանալի արդյունքների:

Պյոնտեկն անհավանական է, բայց նա եկավ ակումբի համար դժվար ժամանակներում: Եթե նա կարողանա ակումբին բարձունքների հասցնել, մենք երջանիկ կլինենք»,- Մալդինիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Հիշեցնենք` լեհ հարձակվողն «Ատալանտայի» հետ երեկ կայացած խաղում դուբլի է հեղինակ է դարձել` օգնելով «Միլանին» կամային փայլուն հաղթանակ տանել:

Պյոնտեկը «Միլանի» կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: