«Բարսելոնայի» ֆուտբոլիստի բնակարանը թալանել են, մինչ վերջինս ֆուտբոլային խաղի էր մասնակցում

13:43 • 17.02.19

«Բարսելոնայի» կիսապաշտպան Քևին-Պրինց Բոատենգի բնակարանն ավազակային հարձակման է ենթարկվել:

Mundo Deportivo-ի տեղեկություններով, գողերը ներխուժել են 31-ամյա ֆուտբոլիստի բնակարան, մինչ վերջինս մասնակցել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի` «Վալյադոլիդի» հետ խաղին:

Բոատենգի բնակարանից թանկարժեք իրեր և գումար են գողացել: Վնասն ընդհանուր առմամբ 300 հազար եվրո է գնահատվում:

Հիշեցնենք` «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթել է «Վալյադոլիդին», իսկ Բոատենգը «Բարսելոնայի» կազմում իր նորամուտն է նշել Իսպանիայի առաջնությունում և փոխարինվել է 60-րդ րոպեին` չկարողանալով աչքի ընկնել արդյունավետ գործողություններով:

Բոտանեգը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է «Սասուոլոյից» վարձակալության հիմունքներով տեղափոխվել «Բարսելոնա»: