«Աթլետիկոն» պայքարելու է Չեմպիոնների լիգայում և Պրիմերայում հաղթանակի համար. Ալվարո Մորատա

16:32 • 17.02.19

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան Պրիմերայի 24-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպումից (1:0) հետո հայտարարել է, որ իր թիմը պայքարելու է առաջնությունում և Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար:

«Սա կարևոր հաղթանակ էր և մեզ համար անհրաժեշտ 3 միավոր: Առաջին հայացքից կարող է թվալ, թե «Ռայոյին» հաղթելը հեշտ է, սակայն դա իրականում այդպես չէ:

Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաջողության հասնել: Չեմպիոնների լիգայում մրցելու ենք մի հիանալի թիմի հետ, որին շատ ենք հարգում: Անխոս, «Յուվենտուսի» ֆուտբոլիստներն էլ մեր նկատմամբ հարգալից վերաբերմունք ունեն: Հիանալի հանդիպում է սպասվում:

Մենք պայքարելու ենք Չեմպիոնների լիգայում և Պրիմերայում հաղթանակի համար: Մենք «Աթլետիկոն» ենք, մեր առաջադրանքն է բարձր արդյունքների հասնելը»,- Մորատայի խոսքը մեջբերել է Marca-ն: