Ցանկանում եմ՝ «Սիթին» պատմություն կերտի, իսկ ես գոլեր խփեմ բոլոր եզրափակիչներում. Ագուերո

18:49 • 17.02.19

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում «քաղաքայինները» կարող են հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգայում, Անգլիայի Գավաթում, Անգլիական Լիգայի Գավաթում և Չեմպիոնների լիգայում:

«Եթե մրցաշրջանի այս հատվածում մենք դեռ պահպանում ենք 4 տիտղոս նվաճելու հնարավորությունները, նշանակում է՝ ամեն ինչ հիանալի է: 

Հույս ունեմ՝ այդպես էլ կլինի: Ես նպատակասլաց եմ, միշտ բարձունքների եմ ձգտում: Գիտեմ՝ նախկինում դեռ ոչ մի թիմի չի հաջողվել նման արդյունքի հասնել: Ցանկանում եմ՝ «Սիթին» պատմություն կերտի, իսկ ես գոլեր խփեմ բոլոր եզրափակիչներում: Կարծում եմ, որ այս «Սիթին» ընդունակ նման արդյունքի: Դա մեր առաջադրանքն է:

Շատ երջանիկ եմ «Մանչեսթեր Սիթիում» և չեմ էլ մտածում հեռանալու մասին: Սա հիանալի ակումբ է, որը միշտ հոգ է տանում իր ֆուտբոլիստների մասին: Այսպես եղել է իմ տեղափոխության առաջին րոպեից: Չգիտեմ՝ ինչ կլինի երբ ավարտեմ կարիերաս, բայց հաստատ ցանկանում եմ մնալ մեծ ֆուտբոլում:

Այժմ գլխավոր նպատակս «Սիթիի» հետ յուրաքանչյուր մրցաշրջանում տիտղոսներ նվաճելն է: Իմ արձանն «Էտիհադո՞ւմ»: Օ՜, անգամ չգիտեմ՝ ինչ ասեմ: Կարծում եմ՝ տարօրինակ կլինի: Նման բաներն ինձնից կախված չեն»,- Ագուերոյի խոսքերը մեջբերել է Mirror-ը: