ՖԱԼ-ի Գավաթ. «Փյունիկի» անհաջող ելույթները շարունակվում են. պարտություն խոշոր հաշվով (տեսանյութ)

18:22 • 17.02.19

Այս օրերին Կիպրոսում կայանում է ՖՆԼ-ի Գավաթի խաղարկությունը:

 Այսօր 9-12-րդ տեղերի համար պայքարում «Փյունիկը» մրցել է «Ռիգայի» հետ: Անդրեյ Տալալաևի ֆուտբոլիստները պարտություն են կրել 1:4 հաշվով:

Երևանյան ակումբի կազմում միակ գոլը խփել է Արթուր Միրանյանը:

Հավելենք, որ հանդիպման 66-րդ րոպեին Դենիս Տալալայը կարմիր քարտ է ստացել ու իր թիմին թողել 10 ֆուտբոլիստով:

Այսպիսով, «Փյունիկը» հաջորդ հանդիպման ժամանակ կպայքարի մրցաշարում 11-12-րդ տեղի համար: