Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել կենգուրուի նկատմամբ
Դանիայի Հարավային Յութլանդ շրջանի ոստիկանությունը որոնում է մասնավոր տնից փախած կենգուրուին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է տեղի ոստիկանության թվիթերյան էջում:
«Մենք որոնում ենք կենգուրուին, որը պատկանում է մասնավոր անձին: Այն փախել է Օսթեր Լինդեթ շրջանում գտնվող տնից», - ասվում է թվիթերյան հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կենդանին ազատության մեջ է հայտնվել շաբաթ երեկոյան:










