Նոր Սահմանադրությունը ՀՀ քաղաքական օրակարգի առաջնահերթությունն է. «Քաղաքական լիգա» նախաձեռնություն

21:57 • 17.02.19

Փետրվարի 17-ին կայացել է «Քաղաքական լիգայի» հավաք-հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Լիգայի գործունեության մի շարք սկզբունքներ, ինչպես նաև սահմանվել Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր խնդիրների առաջնահերթությունները:  Այս մասին հայտարարությամբ տեղեկացնում է նախաձենության անդամ Նարինե Մկրտչյանը:

Քննարկման արդյունքում մասնակիցները հանգել են այն եզրակացության, որ ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը նոր Սահմանադրության ընդունումն  է, որը պետք է ապահովի կառավարման մոդելի վերանայումը, իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանումը, ժողովրդավարական ազատությունների ապահովումը և արդյունավետ, արդարացի կառավարումը:

«Քաղաքական լիգայի» հավաքի ընթացքում մասնակիցներին տեղեկություն է տրվել ԱՄՆ Ազգային ժողովրդավարական իսնտիտուտի (NDI) գրասենյակի  ներկայացուցչի հետ հանդիպման  մասին:

Որոշում է կայացվել «Քաղաքական Լիգայի» շրջանակներում ձևավորել Քաղաքական քննարկումների ակումբ: