Ռուսաստանի Թվային զարգացման նախարարության շենքում քաղաքացին կռվի է բռնվել անվտանգության աշխատակցի հետ ու հանկարծամահ եղել
Ռուսաստանի Թվային զարգացման նախարարության շենքում մահացել է տղամարդ, որը ծեծկռտուքի մեջ էր մտել տեղի անվտանգության աշխատակցի հետ, այս մասին հաղորդում է lenta.ru-ն ՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Նշվում է, որ ծնունդով Օռլովսկի մարզից քաղաքացին, որի ինքնության մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում, եկել է նախարարության շենք, որտեղ վեճի է բռնվել անվտանգության աշխատակցի հետ: Նրանք սկսել են կռվել, ծեծկռտուքի ժամանակ երկուսն էլ ընկել են գետնին, ինչից հետո անվտանգության աշխատակիցը հայտնաբերել է, որ տղամարդը չի շնչում:
Ներկա պահին դեպքի վայրում քննչական ստուգում է իրականացվում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










