Թրամփը կրկին քննադատել է հատուկ դատախազ Մյուլերին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին ռուսական կողմի հավանական միջամտության գործի վերաբերյալ «անօրինական է և կեղծված»:
Այս մասին նախագահը գրել է իր թվիթերյան էջում՝ ընդգծելով, որ Մյուլերի հետաքննություն «վհուկների որս» է, որը չպետք է սկսվեր:
Միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ Մյուլերը կարող էր հետաքննել դեմոկրատների գործած բազմաթիվ հանցագործությունները:










