Գազայի հատվածում բախումների հետևանքով ինը պաղեստինցի է վիրավորվել
Գազայի հատվածում իսրայելական զինվորականների հետ բախումների հետևանքով ինը պաղեստինցի է վիրավորվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Աշրաֆ ալ-Քիդրային:
«Ջեբալիա քաղաքում՝ անկլավի կենտրոնական հատվածում, իսրայելական բանակի հետ գիշերային բախումների հետևանքով ինը պաղեստինցի է վիրավորվել», - հայտնել է ալ-Քիդրան:
Իսրայելական բանակի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ կիրակի երեկոյան իսրայելացի մի զինվորական վնասվածք է ստացել, երբ իր ուղղությամբ, ենթադրաբար, պայթուցիկ սարք է նետվել: «Ի պատասխան Իսրայելի Պաշտպանության բանակի տանկերը հարձակվել են Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական դիրքի վրա», - հայտարարել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:










