Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի տներից մեկի անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել
Փետրվարի 17-ին, ժամը 17:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:01-ին, մարվել՝ 21:02-ին:
Այրվել են տան մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը՝ մոտ 90 քմ և տանիքում պահեստավորած անասնակեր՝ 140 հակ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:










