Մայիսին Թրամփը կարող է պաշտոնական այցով մեկնել Ճապոնիա. լրատվամիջոցներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին կարող է պաշտոնական այցով մեկնել Ճապոնիա: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ ճապոնական Sankei թերթին հղումով:
Թերթի տվյալներով՝ Ճապոնիայի կառավարությունը քննարկում է մայիսի 25-28-ը Թրամփի այցի կազմակերպման հնարավորությունը: Պարբերականի հաղորդմամբ՝ վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններից բացի, ԱՄՆ նախագահը պետք է հանդիպի նաև Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուխիտոյի հետ, որը գահ կբարձրանա մայիսի մեկին: Նշվում է, որ այս դեպքում Դոնալդ Թրամփը կլինի առաջին օրարերկրյա առաջնորդը, որը կհանդիպի նոր կայսեր հետ:
Պարբերականը հայտնում է, որ ավանդույթի համաձայն Ճապոնիայի և Միացյալ նահանգների առաջնորդները գոլֆ կխաղան և ներկա կգտնվեն սումոյիստների ելույթին: Վերջին անգամ Թրամփը Ճապոնիայում եղել է 2017 թվականի նոյեմբերին:










