Հայոց ցեղասպանությանն ու Հոլոքոսին նվիրված թանգարան կբացվի Նևադայում

23:25 • 28.03.19

Ամերիկյան Նևադա նահանգում կբացվի առաջին թանգարանը՝ նվիրված 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանություններին:

Ինչպես հայտնում է Review Journal-ը, ըստ համապատասխան 257 օրինագծի, որը ներկայացվելու է նահանգի օրենսդիր մարմնի քննարկմանը, նոր թանգարանը կբացվի Նևադայի մշակույթի և զբոսաշրջության վարչության հովանու ներքո:

Նշվում է, որ թանգարանի առանձին հատվածը նվիրված կլինի 20-րդ դարում մարդկության դեմ իրականացված հանցագործությանը՝ Հայոց ցեղասպանությանը, իսկ մնացած ցուցանմուշները կպատմեն Հոլոքոստի մասին:

Կազմակերպիչները նախատեսում են ներկայացնել նաև Ռուանդայում և Կամբոջայում տեղի ունեցած ցեղասպանությունների պատմությունը: Բացի այդ, նյութեր կպատրաստվեն Մերձավոր Արևելքի տարբեր շրջաններում քրիստոնյաների զանգվածային բնաջնջման փորձերի մասին:

 

 

Հայոց ցեղասպանությանն ու Հոլոքոսին նվիրված թանգարան կբացվի Նևադայում