Կներդրվի պատահարները վարորդների կողմից գրանցելու բջջային հավելված, քննարկվում է նաև վթարված մեքենաները նկարահանվող խաչմերուկներից միանգամից հեռացնելու տարբերակը. Վահան Ավետիսյան
Ավտոապահովագրողների բյուրոն նախատեսում է այս տարվա ընթացքում վարորդների կողմից ինքնուրույն գրանցման համար բջջային հավելված ներդնել, որը հնարավորություն կտա պատահարի տարածքն ավելի արագ ազատել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: «Այն թղթին, որ պետք է լրացնեն և մի քանի լուսանկարներն, փոխարինելու է բջջային հավելվածը: Մինչև 100 հազար դրամ վնասի դեպքում բջջային հավելվածի միջոցով ընդամենը նկարներ անելով՝ հնարավոր կլինի գրանցել պատահար: Սա նաև ավելի հավաստի տվյալներ է տալու, այն ուղղակի թույլ չի տա սխալներ անել»,- նշեց Վահան Ավետիսյանը: Նրա խոսքով՝ հավելվածի միջոցով հնարավոր կլինի 10 րոպեի ընթացքում պատահարը գրանցել և մեքենաները հեռացնել երթևեկելի գոտուց:
Վթարների հետևանքով առաջացող խցանումներից հնարավորինս խուսափելու համար բյուրոն և ոստիկանությունը քննարկում են նաև տվյալների հավաքագրումը չեղարկելու հարցը, եթե խաչմերուկը տեսաձայնագրվում է.
«Եթե խաչմերուկները տեսաձայնագրվում են, մեքենաները վթարի վայրից, անմիջապես պետք է հանվեն, որովհետև այդ ամբողջ տեսագրությունը փոխարինում է այն տվյալներին, որոնք ոստիկանները պետք է հավաքեն տեղում: 2019 թ.-ի հունվարի 1-ից մեր հաստատումը տվել ենք ճանապարհային ոստիկանությանը, որ տեսագրությունը բավարար է ԱՊՊԱ փորձագետների համար և այդ սխեմաները պետք չէ կազմել»,- ասաց նա:
- Պարոն Ավետիսյան, մեքենաների վթարի հետևանքով առաջացող խցանումների խնդիրը դեռևս առկա է, հատկապես երեկոյան ժամը 6-7-ի ընթացքում պատահար գրանցվելու դեպքում տվյալ տարածքի երթևեկությունը կաթվածահար է լինում: Մի քանի տարի առաջ բյուրոն առաջարկեց, որ մինչև 100 դրամ ծախսը չգերազանցելու պարագայում վարորդներն ինքնուրույն կարողանան արձանագրել դեպքը և հեռացնել մեքենաները տարածքից: 2018 թ.-ին որքա՞ն դեպք է առանց ԱՊՊԱ գործակալների արձանագրվել: Եթե կան 2019 թ.-ի տվյալները, խնդրում եմ նաև դրանք ներկայացնել:
- Իրականում մեզ մոտ հաշվառումը ոչ թե պատահարների քանակով է, այլ հատուցված դեպքերով է, բայց դրանք գրեթե նույնն են, չնչին է տարբերությունը: Վարորդների կողմից պարզեցված պատահարների միջոցով հատուցումների քանակը 34 455 է, իսկ ընդհանուր հատուցումների թիվը՝ 68 168: 2019-ի առաջին երկու ամիսներին պարզեցվածով հատուցումների քանակը կազմել է 6525՝ 13 310-ից: Այսինքն, այսօր պատահարների 50 տոկոսը գրանցվում է այդ պարզեցված համակարգերի միջոցով: Մենք այսօր ունենք պատահարների գրանցման երկու ռեժիմ՝ կամ ինքնուրույն են գրանցում վարորդները, կամ գրանցվում է ճանապարհային ոստիկանության կողմից: Մենք արդեն 2 տարի է պատահարների գրանցման գործընթացի հետ կապ չունենք, մենք ասում ենք՝ կա′մ վարորդներն են արագ գրանցում խցանումներից խուսափելու համար, կա′մ ՃՈ-ն: Այսինքն, ապահովագրական ընկերությունները դեպքի վայր գնալու պարտավորություն չունեն: Ուզում եմ շեշտել, որ դեռևս մնացել են գաղափարներ, որ այս խցանումները վերագրվում են ապահովագրական համակարգին, բայց ապահովագրական համակարգն արդեն 3 տարի է այդտեղ անելիք չունի: Արդեն 3 տարի է պատահարների հետևանքով առաջացող խցանումների վերացման, վթարի վայրն հնարավորինս արագ վերականգնելու գործառույթները կամ ՃՈ, կամ վարորդների ձեռքերում է:
Ժամանակին՝ 3 տարի առաջ, երբ տարեկան պատահարների քանակը 40 հազարի շրջանակում էր, մենք ունեինք դերերի բաշխում: Այսինքն, դեպքի վայրում իրավունքներ ունեին և ապահովագրական ընկերությունները, և ոստիկանները, բոլորի մասնակցությունը պարտադիր էր, դրա համար բավականին երկարատև պրոցես էր: Մենք արդեն 2 տարի է ունենք դերերի հստակ բաշխում՝ դեպքի վայրում անելիք ունի միայն ճանապարհային ոստիկանը կամ վարորդն ինքնուրույն: Պատահարների թիվը 40 հազարից դարձել է 68 հազար և այս տարվա 2 ամիսներին ևս 26 տոկոսով աճել է: Եթե այդքան փոփոխությունները չանեինք, մենք ահագին պրոբլեմներ կտեսնեինք: Մենք նախկինում ունեցել ենք, որ միջինում պատահարի գրանցումը տևել է 1 ժամից մինչև 2-3 ժամ: Այսօր ճանապարհային ոստիկանների միջոցով դեպքը արձանագրելը տևում է 20-40 րոպե, բայց դա նույնպես չի բավարարում մեզ:
- Վթարների աճը մեքենաների մեծաքանակ ներկրմա՞մբ է պայմանավորված:
- Ոչ, ապահովագրված ավտոմեքենաների քանակն առանձնապես չի աճել: Տարեկան 4-5 տոկոսի շրջանակներում է աճը Ներկրված մեծաքանակ ավտոմեքենաների մի մասը չի ապահովագրվում, նորից արտահանվում է: Այսինքն, պատահարների քանակի աճն իրականում պայմանավորված է վատ վարելու վարքագծով:
- Սկզբում վարորդների կողմից ինքնուրույն մեքենաները նկարելը և տարածքից հանելը վերաբերում էր մինչև 50 հազար դրամ ծախսին, հետո այն բարձացվեց՝ դառնալով 100 հազար դրամ: Հնարավո՞ր է, որ այս գումարը նորից բարձրացվի և դառնա 150 կամ 200 հազար դրամ:
- Մեխանիկորեն դա հնարավոր է բարձրացնել, բայց այն շատ վտանգավոր է: Եթե նախկինում մինչև 100 հազար դրամ հատուցումները պատահարների 40 %-ի շրջանակներում էին, հիմա դրանք 60 %-ին են մոտենում: Դա նշանակում է, որ մինչև 100 հազար դրամ համակարգն ամբողջությամբ վստահում ենք վարորդներին՝ ինչպես կորոշեն, դա վիճարկման ենթակա չէ: Հավատացնում եմ, որ դրանից բարձր թիվը ռիսկային է ապահովագրական ընկերությունների համար:
– Պատահարի տարածքն ավելի արագ ազատելու ուղղությամբ ի՞նչ նոր քայլեր են ձեռնարկվում, ի՞նչ մեխանիզմներ ենք նախատեսում ներդնել:
- Մենք մեր կողմից ունենք հետևյալ քայլերը՝ աջակցենք ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի իրենց կողմից դեպքի վայրում տվյալների հավաքագրումը, սխեման գծելը, մաքսիմալ ավտոմատացվի: Այսինքն, համակարգչային ծրագրեր, ավտոմատացում ինչ-որ պրոցեսների: Թեպետ, ՃՈ-ի կողմից տվյալների հավաքագրման արագությունը 3 անգամ մեծացել է վերջին տարիներին, բայց դա բոլորիս դեռ չի բավարարում: Երկրորդ տարբերակը՝ այն խաչմերուկները, որոնք տեսաձայնագրվում են, անմիջապես հանեն մեքենաները վթարի վայրից, որովհետև այդ ամբողջ տեսագրությունը փոխարինում է այն տվյալներին, որոնք ոստիկանները պետք է հավաքեն տեղում: 2019 թ.-ի հունվարի 1-ից մեր հաստատումը տվել ենք ճանապարհային ոստիկանությանը, որ տեսագրությունը բավարար է ԱՊՊԱ փորձագետների համար և այդ սխեմաները պետք չէ կազմել: Այսինքն, առաջին տարբերակ՝ ունենք այդ տվյալների հավաքագրման արագության մեծացում, երկրորդ տարբերակ՝ տվյալների հավաքագրման անհրաժեշտության բացակայություն, եթե խաչմերուկի ամբողջ տեսագրությունը երևում է: Եվ վերջապես 3-րդ տարբերակը, որն արդեն ԱՊՊԱ ոլորտում է, մենք վարորդների կողմից ինքնուրույն գրանցման համար նախատեսում ենք բջջային հավելվածի ներդնում: Այն թուղթը, որ պետք է լրացնեն և մի քանի լուսանկարներ անեն, այդ թղթին փոխարինում է բջջային հավելվածը:
- Ե՞րբ կներդրվեն այս երեք ծրագրերը:
- Առաջին երկու կետերի վերաբերյալ հարցադրումը պետք է անել ոստիկանությանը, որովհետև առաջինը վերաբերում է արագագործությանը՝ տեխնիկական և ծրագրային վերազինմանը, երկրորդը՝ երբ ՃՈ-ն դեպքի գրանցման հետ կապված ոչ թե փաստաթղթեր կկազմի, այլ տեսագրություն կփոխանցի մեզ: Երրորդն արդեն մեզ է վերաբերում և նախատեսում ենք այս տարվա ընթացքում ներդնել: Չեմ կարող հստակ ասել, բայց այս տարվա ընթացքում հաստատ կներդրվի,նախնական տվյալներով՝ սեպտեմբերից: :Այդ պատահարների պարզեցված գրանցմամբ Դա թույլ կտա մինչև 100 հազար դրամի չափով վնասի դեպքում պատահարն արձանագրել վարորդի կողմից ընդամենը նկարներ անելով:
- Հավելվածի ներդրումից հետո Ձեր հաշվարկներով որքա՞ն ժամանակում հնարավոր կլինի վթարի վայրից մեքենաները հանել:
- Այսօր, մեր գնահատականներով, թղթային տարբերակը կազմելը միջինում վարորդների մոտ տևում է 20 րոպե: Բջջային հավելվածը թույլ նույնն անել 10 րոպեի ընթացքում: Սա ընդամենը նոր տեխնիկական հնարավորություն է լինելու, որպեսզի թղթով չլրացնեն և լրացնեն բջջային հավելվածի միջոցով, որն ավելի հավաստի տվյալներ է տալու: Վարորդներն ավելի վստահ են լինելու, որ սխալ բան չեն լրացնի: Ներկայումս շատ դեպքերում վարորդները նույնիսկ խուսափում են այդ թուղթը լրացնելուց՝ մտածելով, որ ինչ-որ բան սխալ կանեն: Բջջային հավելվածն ուղղակի թույլ չի տա այդ սխալներն անել:
- Թղթային տարբերակը պահպանվելո՞ւ է, թե՞ ոչ, որովհետև հավելվածը կարող է խնդիրներ առաջացնել, օրինակ՝ տարեցների մոտ:
- Այո, իհարկե: Բյուրոյի քաղաքականությունը հետևյալն է՝ թե՛ պայմանագրերի կնքում, թե՛ հատուցումներ, թե՛ վթարների գրանցում, բոլոր տարբերակներում կմնան բոլոր հնարավոր օպցիաները:
Բայց մի կարևոր բան էլ նշեմ, որ կան ճանապարհային նշանների, երթևեկության կազմակերպման էական խնդիրներ: Սա ընդամենը հետևանք է, որ մեկ վթարը կարողանում է երթևեկությունը կանգնեցնել: Այդպիսի վթարներ քիչ պետք է լինեն, որ կարողանան երթևեկությունը կանգնեցնել: Այսինքն, խնդիրներն ավելի ցայտուն երևում է վթարի վրա՝ վթար եղավ և դրա հետևանքով խցանում է առաջանում, բայց այդ վթարը զբաղեցրեց մեկ գիծը, բա մնացած գծերն ինչո՞ւ են այդպես: Ինչպե՞ս անենք, որ մեզ մոտ երթևեկությունն այլ ձևով լինի: Մենք առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք խորքային պատճառներին, որովհետև եթե նույնիսկ վթարը գրանցեն 10 րոպեում, դա էլ է շատ, դա էլ է պրոբլեմ, դա էլ է մեր աչքին երևալու: Բոլորի աչքին տեսանելի է վթարի հետևանքով առաջացած խցանումը, բայց վթարն ամենավերջին ազդակն է:
– ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչեր և հավելավճարներ սահմանող բոնուս - մալուս համակարգի վերաբերյալ դժգոհություններ կան շատ վարորդների մոտ: Մասնավորապես, ո՞ր մալուսների տոկոսադրույքներն են բարձր, ինչպես նաև վարորդի մեղավորությամբ պատահարից հետո 4 տարի ժամանակ է պետք, որպեսզի վարորդը հավելավճարներ չտա: Այս ժամանակահատվածի կրճատման հնարավորություն չկա՞:
- Այստեղ կարևոր է մի սկզբունք իմանալ: Մենք ինչքան հավաքագրում ենք մալուսներ, այդքան վճարում ենք բոնուսներ: Մեր բոնուսային և մալուսային դասերի կառուցվածքը հետևյալն է՝ վարորդների մոտ 70 տոկոսը գտնվում է բոնուսային դասերում, 15 տոկոսը՝ մալուսային, և 17 տոկոսը՝ բազային: Բազայինը նրանք են, ովքեր, ոչ բոնուս են ստանում, ոչ մալուս: Հիմա տեսեք, 15-ի և 68-ի տարբերությունը որքան է, 4 անգամից ավելի: Այսինքն, այս մալուսներն ինչքան ավելի որ հավաքում ենք, ինչքան ավելի վճարվում է, դա պետք է բավարարի, որ մնացած 70 տոկոսին բոնուսներ տանք: Հիմա, որ դուք հարցնում եք արդյոք շատ չէ՞ 4 տարին, եթե կրճատենք դարձնենք 2 տարի, դա պետք է անենք ի հաշիվ բոնուսների, դրա տոկոսների իջեցման: Այսօր բոնուս ստացողների մի մասը բողոքում է, ասում է՝ այդ բոնուսը քիչ է՝ տարեկան 3 տոկոս, ինչո՞ւ է բոնուսը 3 տոկոս, այն դեպքում, երբ մալուսը 16 տոկոսով է ավելանում: Բայց մենք 60 հազար վարորդից հավաքած գումարը բաշխում ենք 272 հազարի միջև: Ինչ էլ, որ քննարկենք, որ օրինակ մալուսը ոչ թե 4 տարում իջնի, այլ մեկ տարում իջնի, կամ տոկոսները իջնեն, պետք է անենք հավասարակշռության մեջ, այսինքն, բոնուսներից ինչ-որ բան կրճատելով: Հարցը պետք է դիտել ընդհանուր կոնտեքստի մեջ: Իմ անձնական կարծիքով՝ մալուսները շատ ավելի շատ պետք է լինեն: Այսօր մալուսի առավելագույն տոկոսը 200-250 տոկոսն է, այսինքն, ապահովագրավճարը կրկնապատկվում կամ 2.5 անգամ է շատանում: Կան վարորդներ, որոնց մասով տեղին է նույնիսկ 5-10 անգամ ավելացված ապահովագրավճարը:
- Դիտարկվո՞ւմ է մալուսների տոկոսավճարների բարձրացման տարբերակը, որ ավելի շատ վթարի մեղավոր վարորդներն ավելի շատ ապահովագրավճար վճարեն:
- Այո, քննարկումներ կան, և բնականաբար, եթե բարձրացում լինի, դա իր հերթին ինչ-որ չափով պետք է անդրադառնա նաև բոնուսների վրա: Կարճ ասած, բոնուս-մալուս համակարգի ապահովագրական համակարգը շահույթի նպատակ չի հետապնդում, նպատակ ունի խրախուսելու կարգապահությունը և կանխարգելելու զեղծարարությունները, չխրախուսելու վատ վարքագիծը:
- Ապահովագրական կառույցները Հայաստանում կատարված ապահովագրություններից որքա՞ն շահույթ են ստանում:
- Մենք վերլուծություններ չենք կարող անել, թե կոնկրետ ինչքան շահույթ ունեն հենց ԱՊՊԱ-ից, որովհետև այդպիսի առանձնացված հաշվառում չկա: Մենք ունենք հատուցումների մակարդակի տվյալները՝ ԱՊՊԱ համակարգի ներդրման պահից սկսած: Օրինակ՝ 2018 թ.-ին հավաքագրված գումարների 72.7 տոկոսը հատուցումներին է ուղղվել, 2019 թ.-ի առաջին 2 ամիսներին՝ 75.1 տոկոսը: Մյուս 25 տոկոսը ապահովագրական ընկերությունների ծախսերն են, աշխատանքի կազմակերպումը և այլն: Ապահովագրական ընկերություններն իրականում այս 72, 75 տոկոս մակարդակի պայմաններում բավականին սուղ իրավիճակում են հայտնվել:
– Վարորդները նաև դժգոհում են, որ քիչ գումարի տրամադրման կամ ՃՏՊ մասնակից վարորդներից մեկի անհամաձայնությունից հետո բողոքարկման գործընթացը բավականին երկար է ձգվում, նույնիսկ ամիսներ: Կա՞ն արդյոք նման երևույթներ և ավելի հեշտացնելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:
- Ժամանակին եղել են այդպիսի երկար ժամկետներ, բայց արդեն 3 տարի է վնասի բողոքարկումը 7 օր է, 7 օրվա ընթացքում վարորդները ստանում են կրկնակի փորձաքննության արդյունքները: Պատճառի փորձաքննությունը նույնպես 7 օրվա ընթացքում է: Կան դեպքեր, որ հետքաբանություն են պատվիրում, դա 2 շաբաթ է: Նման երկար ժամկետներ չկան, կարող են առանձին դեպքեր լինել, ինչ-որ մի ընկերություն թերանա, ապահովագրված չենք այդպիսի խնդիրներից, բայց համատարած այդպիսի երևույթներ չկան:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
![](https://img.youtube.com/vi/Mfoo-syPY1k/maxresdefault.jpg)
Անվտանգ, ճկուն և հուսալի. Jetour մեքենաներն արդեն Հայաստանում են, էքսկլյուզիվ ցուցասրահն արդեն բացել է իր դռները
![](https://img.youtube.com/vi/xEEz3g665-E/maxresdefault.jpg)
2-րդ ցեմենտի գործարանն ամբողջ Արարատյան մարզը փոշու մեջ կթաղի. բնապահպաներն ահազանգում են
![](https://img.youtube.com/vi/KMkkj6MwjQ4/maxresdefault.jpg)
Ստանդարտով ենք փոխհատուցում․ աղետի գոտում մի տան գույքը շատ է եղել, մյուսինը՝ քիչ․ Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/0zBvkmwMql0/maxresdefault.jpg)
Ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում բնակարանի մեկ քմ-ի դիմաց կտրամադրվի փոխհատուցում 60 հազար, իսկ մյուսներում՝ 40 հազար դրամի չափով․ Վահե Ղազարյան
![](https://img.youtube.com/vi/DRCMGyBC14g/maxresdefault.jpg)
Բաքվի պահանջը հասնելու է Երևանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրությունը սկիզբն է․ Ռուբեն Մելքոնյան
![](https://img.youtube.com/vi/8ZKhn04JXUc/maxresdefault.jpg)
Ջալիլիի ընտրվելը մեզ ավելի ձեռնտու է, թեև ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից․ Գոհար Իսկանդարյան
![](https://img.youtube.com/vi/2_AveYysZdQ/maxresdefault.jpg)
Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ որպես «վայելչատես այցելու». Նիկոլ Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/MjpZxvyQFmY/maxresdefault.jpg)
Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. Տիգրան Ավինյան
![](https://img.youtube.com/vi/36uwHsspYzc/maxresdefault.jpg)
Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
![](https://img.youtube.com/vi/L3VIQdeuP0A/maxresdefault.jpg)
Եթե փողոցում 1 շաբաթ «մայիսի 9-ը» ունենանք, կկարողանանք իմփիչմենթ սկսել ԱԺ-ում․ Քրիստինե Վարդանյան
![](https://img.youtube.com/vi/63fv88UxDKM/maxresdefault.jpg)
Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար. Արմեն Աշոտյան
![](https://img.youtube.com/vi/U0R5BrNqgsc/maxresdefault.jpg)
Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական
![](https://img.youtube.com/vi/HrAuVyvvcww/maxresdefault.jpg)
«Աղետի գոտի» խոսույթն այլևս Շիրակի մարզին չի վերաբերում․ մարզպետ
![](https://img.youtube.com/vi/L2zUc5cuUWE/maxresdefault.jpg)
Դպրոցը ջեմ սարքողի ու բուլկի թխողի համար չէ, ուսուցչի համար էլ չէ, այն երեխայի համար է. Նիկոլ Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/dRzIyIm3zKg/maxresdefault.jpg)
Փաշինյանը մի օր կարող է ասել՝ ստիպված ենք մտնել Միութենական պետություն, այլ ճար չկա, որ Հայաստանը մնա․ Թևան Պողոսյան
![](https://img.youtube.com/vi/SVsoJhXzrrY/maxresdefault.jpg)
ԵՄ կամ ԵԱՏՄ․ քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն. պանելային քննարկում
![](https://img.youtube.com/vi/H5przkPItCY/maxresdefault.jpg)
Միգուցե պետք է որոշ հատվածներում գների վերանայում լինի․ փոխքաղաքապետը՝ «կարմիր գծեր»-ի հնարավոր թանկացման մասին
![](https://img.youtube.com/vi/fuEdLLpeAac/maxresdefault.jpg)
Skill ընկերությունը հանրահայտ Eventex Awards ի ոսկե մեդալակիր է դարձել
![](https://img.youtube.com/vi/yhCfccpj1Jw/maxresdefault.jpg)
200-ից ավելի ապօրինի գույքով քննության տակ գտնվող Գագիկ Խաչատրյանը բարեհաջող կերպով Երևանի կենտրոնում ավարտին է հասցնում նոր հյուրանոցի շինարարությունը․ Սուքիասյան
![](/cache_video/video_images/78/232824_1/112123b41cfae9ae3644f3830065abb22e7880_thumb.thumb-550x310.jpg)
Մենք որևէ բան չունենք թաքցնելու, հարցը նախօրոք քննարկեք ընդդիմության հետ. Ավինյան
![](https://img.youtube.com/vi/kKSkkUc7-qg/maxresdefault.jpg)
Մոսկվան չի ուզում, որ Հայաստանում բան փոխվի, Փաշինյանի խայտառակ քաղաքականությունը ծառայեցնում են իրենց շահերին․ Արթուր Խաչիկյան
![](https://img.youtube.com/vi/SsJ-4rGFOBk/maxresdefault.jpg)
Այս շաբաթ ավարտե’ք, մյուս շաբաթ ասվի՝ վերջ, աշխատում ենք. Ավինյանը՝ փոսալցման մասին
![](https://img.youtube.com/vi/heHCkQJQJCQ/maxresdefault.jpg)
Կմախք մեքենաների հեռացման շատ լավ աշխատանք են կատարել Կենտրոնն ու Արաբկիրը. Ավինյան
![](https://img.youtube.com/vi/htmoHWG7200/maxresdefault.jpg)
Ավելի շքեղ, ավելի հարմարավետ, ավելի հզոր, ավելի արագ․ «Porsche կենտրոն Երևան»-ը ներկայացրեց զգալիորեն թարմացված Taycan մոդելը
![](https://img.youtube.com/vi/f26yFR56K9g/maxresdefault.jpg)
Միգուցե ընդդիմության մեջ ոչ բոլորն են համաձայն Բագրատ Սրբազանի թեկնածությանը, չնայած հրապարակային խոսքին․ Էդգար Ղազարյան
![](https://img.youtube.com/vi/VEM3jmAMffM/maxresdefault.jpg)
Ինքնագլորների քաոտիկ իրավիճակ ունենք, սաղավարտները պարտադիր պետք է լինի. Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/5li9g0vebv8/maxresdefault.jpg)
Փաշինյանն ինքն իր դեմ հերթական ցուցմունքը տվեց, հիմա էլ հանրաքվեով կփորձի տարածք հանձնել․ Էդուարդ Շարմազանով
![](https://img.youtube.com/vi/qqtPwrWqAKE/maxresdefault.jpg)
Սուրենին շատ հարցեր ունենք, վերադառնա կորոշենք՝ այս ճանապարհը միասին անցնելո՞ւ ենք, թե՝ ոչ․ Սրբազան
![](https://img.youtube.com/vi/hon6yOYoQHc/maxresdefault.jpg)
Ոստիկանական գործողությունների դեմ հաղորդումներ ենք ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
![](https://img.youtube.com/vi/CHvwQy0y0mo/maxresdefault.jpg)
ԵՄ ազատ ելումուտի անվան տակ խաբելու են, հանրաքվե անցկացեն, անկախության հռչակագրից հրաժարվեն․ Սրբազան
![](https://img.youtube.com/vi/utzHHKHnuTM/maxresdefault.jpg)
Իսկական տոն՝ ավտոսերների համար. իր մասշտաբներով աննախադեպ Armenian Auto Show միջազգային ցուցահանդես-համաժողովը կկայանա հունիսի 21-23-ը
![](https://img.youtube.com/vi/fPdVoDwOSGM/maxresdefault.jpg)
Իրական Հայաստանի գաղափարախոսությունը մեր բաբոների, պապիկների անհասանելի երազանքն է եղել միշտ․ Նիկոլ Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/MHpY6MDh0ss/maxresdefault.jpg)
Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա. Նիկոլ Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/9ZpCpgOyoag/maxresdefault.jpg)
ԱՄՆ դեսպանատունն աջակցում է իշխանությանը, քարտ բլանշ է տալիս, շարժման ծավալման հետ կարող է վերաբերմունքը փոխվել․ Վիգեն Հակոբյան
![](https://img.youtube.com/vi/hXD1Ei_kOD0/maxresdefault.jpg)
«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է
![](https://img.youtube.com/vi/SL3PdoTKmpY/maxresdefault.jpg)
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի աջակցությամբ մեկնարկել է «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը
![](https://img.youtube.com/vi/fR9kxK63G00/maxresdefault.jpg)
Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք, մինչև ապահովագրական ընկերությունը որոշի՝ որքան վնաս է պատճառվել. Տիգրան Ավինյան
![](https://img.youtube.com/vi/R5mJRqb04Bw/maxresdefault.jpg)
Երբ Հայաստանում սկսվում է ներքին ճգնաժամ, Թուրքիան ու Ադրբեջանը դրանից օգտվելու են. Սերգեյ Մելքոնյան
![](https://img.youtube.com/vi/B77IAUR6Glw/maxresdefault.jpg)
2018-ին Նիկոլին թղթի վրա գրել, տվել են, որ զինվորական շորեր կհագնես, ձեռքդ կդնես փշալարին․ Հայկ Մամիջանյան
![](https://img.youtube.com/vi/mmGA2HbUihc/maxresdefault.jpg)
Փողոցով իշխանության չեն գալիս, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է, կաթողիկոսի ու Քոչարյանի պետությունը չէ․ Արթուր Հովհաննիսյան
-
18:52 • 04.07.24 Անվտանգ, ճկուն և հուսալի. Jetour մեքենաներն արդեն Հայաստանում են, էքսկլյուզիվ ցուցասրահն արդեն բացել է իր դռները
-
18:14 • 04.07.24 2-րդ ցեմենտի գործարանն ամբողջ Արարատյան մարզը փոշու մեջ կթաղի. բնապահպաներն ահազանգում են
-
13:07 • 04.07.24 Ստանդարտով ենք փոխհատուցում․ աղետի գոտում մի տան գույքը շատ է եղել, մյուսինը՝ քիչ․ Փաշինյան
-
13:07 • 04.07.24 Ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում բնակարանի մեկ քմ-ի դիմաց կտրամադրվի փոխհատուցում 60 հազար, իսկ մյուսներում՝ 40 հազար դրամի չափով․ Վահե Ղազարյան
-
20:45 • 03.07.24 Բաքվի պահանջը հասնելու է Երևանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրությունը սկիզբն է․ Ռուբեն Մելքոնյան
-
20:49 • 01.07.24 Ջալիլիի ընտրվելը մեզ ավելի ձեռնտու է, թեև ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից․ Գոհար Իսկանդարյան
-
15:47 • 01.07.24 Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ որպես «վայելչատես այցելու». Նիկոլ Փաշինյան
-
12:07 • 01.07.24 Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. Տիգրան Ավինյան
-
12:07 • 01.07.24 Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
-
21:48 • 28.06.24 Եթե փողոցում 1 շաբաթ «մայիսի 9-ը» ունենանք, կկարողանանք իմփիչմենթ սկսել ԱԺ-ում․ Քրիստինե Վարդանյան
-
16:37 • 28.06.24 Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար. Արմեն Աշոտյան
-
14:33 • 27.06.24 Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական
-
14:32 • 27.06.24 «Աղետի գոտի» խոսույթն այլևս Շիրակի մարզին չի վերաբերում․ մարզպետ
-
13:12 • 27.06.24 Դպրոցը ջեմ սարքողի ու բուլկի թխողի համար չէ, ուսուցչի համար էլ չէ, այն երեխայի համար է. Նիկոլ Փաշինյան
-
20:38 • 26.06.24 Փաշինյանը մի օր կարող է ասել՝ ստիպված ենք մտնել Միութենական պետություն, այլ ճար չկա, որ Հայաստանը մնա․ Թևան Պողոսյան
-
10:17 • 26.06.24 ԵՄ կամ ԵԱՏՄ․ քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն. պանելային քննարկում
-
15:09 • 25.06.24 Միգուցե պետք է որոշ հատվածներում գների վերանայում լինի․ փոխքաղաքապետը՝ «կարմիր գծեր»-ի հնարավոր թանկացման մասին
-
14:21 • 25.06.24 Skill ընկերությունը հանրահայտ Eventex Awards ի ոսկե մեդալակիր է դարձել
-
11:45 • 25.06.24 200-ից ավելի ապօրինի գույքով քննության տակ գտնվող Գագիկ Խաչատրյանը բարեհաջող կերպով Երևանի կենտրոնում ավարտին է հասցնում նոր հյուրանոցի շինարարությունը․ Սուքիասյան
-
11:13 • 25.06.24 Մենք որևէ բան չունենք թաքցնելու, հարցը նախօրոք քննարկեք ընդդիմության հետ. Ավինյան
-
20:40 • 24.06.24 Մոսկվան չի ուզում, որ Հայաստանում բան փոխվի, Փաշինյանի խայտառակ քաղաքականությունը ծառայեցնում են իրենց շահերին․ Արթուր Խաչիկյան
-
11:52 • 24.06.24 Այս շաբաթ ավարտե’ք, մյուս շաբաթ ասվի՝ վերջ, աշխատում ենք. Ավինյանը՝ փոսալցման մասին
-
11:52 • 24.06.24 Կմախք մեքենաների հեռացման շատ լավ աշխատանք են կատարել Կենտրոնն ու Արաբկիրը. Ավինյան
-
19:08 • 22.06.24 Ավելի շքեղ, ավելի հարմարավետ, ավելի հզոր, ավելի արագ․ «Porsche կենտրոն Երևան»-ը ներկայացրեց զգալիորեն թարմացված Taycan մոդելը
-
20:44 • 21.06.24 Միգուցե ընդդիմության մեջ ոչ բոլորն են համաձայն Բագրատ Սրբազանի թեկնածությանը, չնայած հրապարակային խոսքին․ Էդգար Ղազարյան
-
14:25 • 20.06.24 Ինքնագլորների քաոտիկ իրավիճակ ունենք, սաղավարտները պարտադիր պետք է լինի. Փաշինյան
-
20:36 • 19.06.24 Փաշինյանն ինքն իր դեմ հերթական ցուցմունքը տվեց, հիմա էլ հանրաքվեով կփորձի տարածք հանձնել․ Էդուարդ Շարմազանով
-
17:45 • 19.06.24 Սուրենին շատ հարցեր ունենք, վերադառնա կորոշենք՝ այս ճանապարհը միասին անցնելո՞ւ ենք, թե՝ ոչ․ Սրբազան
-
17:44 • 19.06.24 Ոստիկանական գործողությունների դեմ հաղորդումներ ենք ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
-
17:43 • 19.06.24 ԵՄ ազատ ելումուտի անվան տակ խաբելու են, հանրաքվե անցկացեն, անկախության հռչակագրից հրաժարվեն․ Սրբազան
-
19:59 • 18.06.24 Իսկական տոն՝ ավտոսերների համար. իր մասշտաբներով աննախադեպ Armenian Auto Show միջազգային ցուցահանդես-համաժողովը կկայանա հունիսի 21-23-ը
-
11:42 • 18.06.24 Իրական Հայաստանի գաղափարախոսությունը մեր բաբոների, պապիկների անհասանելի երազանքն է եղել միշտ․ Նիկոլ Փաշինյան
-
11:40 • 18.06.24 Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա. Նիկոլ Փաշինյան
-
21:04 • 17.06.24 ԱՄՆ դեսպանատունն աջակցում է իշխանությանը, քարտ բլանշ է տալիս, շարժման ծավալման հետ կարող է վերաբերմունքը փոխվել․ Վիգեն Հակոբյան
-
16:43 • 17.06.24 «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է
-
15:04 • 17.06.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի աջակցությամբ մեկնարկել է «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը
-
12:03 • 17.06.24 Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք, մինչև ապահովագրական ընկերությունը որոշի՝ որքան վնաս է պատճառվել. Տիգրան Ավինյան
-
17:14 • 14.06.24 Երբ Հայաստանում սկսվում է ներքին ճգնաժամ, Թուրքիան ու Ադրբեջանը դրանից օգտվելու են. Սերգեյ Մելքոնյան
-
14:40 • 14.06.24 2018-ին Նիկոլին թղթի վրա գրել, տվել են, որ զինվորական շորեր կհագնես, ձեռքդ կդնես փշալարին․ Հայկ Մամիջանյան
-
13:27 • 14.06.24 Փողոցով իշխանության չեն գալիս, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է, կաթողիկոսի ու Քոչարյանի պետությունը չէ․ Արթուր Հովհաննիսյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 14:56 • 04/07 Մեղադրանքներ են ներկայացվել 8 անձի, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի․ բոլորը ձերբակալվել են․ ՔԿ Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30մլն դրամի չափով՝ համակցված։
-
Քաղաքականություն 13:52 • 04/07 Եթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման մեր տարբերակը, ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն. Պուտին «Հիշեցնեմ, որ հունիսի կեսերին մենք ներկայացրինք կարգավորման մեկ այլ տարբերակ, որը, եթե ուկրաինական կողմը, և ամենակարևորը նրա արևմտյան հովանավորները, պատրաստ լինեին ընդունել, թույլ կտա բառացիորեն անմիջապես, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, փրկել մարդկային կյանքեր և սկսել...
-
Սպորտ 15:07 • 04/07 Հայաստանի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստ ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականների (մինչև 19 տարեկաններ, մինչև 21 տարեկաններ, ազգային հավաքական) կազմերում հանդես գալու նպատակով Հայաստան են հրավիրվել Հրաչիկ Գևորգյանը, Մարկ Գրիգորյանը:
-
Իրադարձային 09:29 • 05/07 Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը. Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, և տվյալ պահին խոսում եմ ոչ այնքան տեքստային նորության, որքան դրա ստեղծման և ընդունման մեթոդի նորության մասին:
-
Իրադարձային 14:32 • 04/07 5 տարի քննարկում ենք, ի վերջո գտել ենք ձևը՝ ինչպես տարբերել կաթից պատրաստած թթվասերը, կաթից չպատրաստվածից. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի խոսքով՝ եթե կարելի է ոչ կաթից թթվասեր պատրաստել ու վրան գրել՝ թթվասեր, ուրեմն կարող ենք մսից էլ պատրաստել ու վրան գրել՝ թթվասեր, ի՞նչն է խանգարում:
-
Քաղաքականություն 22:09 • 04/07 Պահպանողական Սայիդ Ջալիլին, բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի համեմատությամբ, երկրորդ փուլում անցկացրել է բավական հաջող քարոզարշավ․ իրանագետը՝ վաղը կայանալիք նախագահական ընտրությունների մասին Հայաստանի տարածքում գործելու են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների երեք տեղամասեր՝ Երևանի Կապույտ մզկիթում, Երևանում Իրանի դեսպանատան շենքում և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունում
-
Քաղաքականություն 09:31 • 05/07 Մեծ Բրիտանիայում ընտրություններում հաղթել են լեյբորիստները. երկիրը նոր վարչապետ կունենա Մեծ Բրիտանիայում Սըր Քիր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությունը, ինչը նշանակում է երկրում պահպանողականների կառավարման 14-ամյա ավարտը:
-
Քաղաքականություն 17:17 • 04/07 Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ կապված ֆուտբոլիստ Դեմիրալի արգելված ժեստի հետ Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ-ն՝ կապված Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի ազգայնական ժեստի հետ, որը նա ցույց է տվել Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում Ավստրիայի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Der Spiegel-ը:
-
Մամուլի տեսություն 08:52 • 04/07 Որ երկրի դեպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» Բագրատ սրբազանը չհրապարակեց երկրի անունը՝ ասելով, որ նման իրավասություն չունի, սակայն, մեր տեղեկություններով, խոսքը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինիի մասին է։ Նրա անունից են նման պատասխան փոխանցել շարժման ակտիվին։
-
Իրավունք 14:56 • 04/07 Մեղադրանքներ են ներկայացվել 8 անձի, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի․ բոլորը ձերբակալվել են․ ՔԿ Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30մլն դրամի չափով՝ համակցված։
-
Իրադարձային 12:55 • 04/07 Հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով Նշված չափաքանակները գերազանցելու դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։
-
Քաղաքականություն 13:52 • 04/07 Եթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման մեր տարբերակը, ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն. Պուտին «Հիշեցնեմ, որ հունիսի կեսերին մենք ներկայացրինք կարգավորման մեկ այլ տարբերակ, որը, եթե ուկրաինական կողմը, և ամենակարևորը նրա արևմտյան հովանավորները, պատրաստ լինեին ընդունել, թույլ կտա բառացիորեն անմիջապես, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, փրկել մարդկային կյանքեր և սկսել...
-
Սպորտ 15:07 • 04/07 Հայաստանի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստ ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականների (մինչև 19 տարեկաններ, մինչև 21 տարեկաններ, ազգային հավաքական) կազմերում հանդես գալու նպատակով Հայաստան են հրավիրվել Հրաչիկ Գևորգյանը, Մարկ Գրիգորյանը:
-
Քաղաքականություն 11:34 • 04/07 Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg Ադրբեջանը սրում է Ֆրանսիայի հետ կոնֆլիկտը՝ այն բորբոքելով Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի ֆրանսիական տարածքներում, և դա պայմանավորված է Փարիզի կողմից Երևանին զենքի մատակարարմամբ: Այս մասին գրում է Bloomberg-ը:
-
Սպորտ 14:04 • 01/07 Որակապես այսպիսի ուժեղ թիմ երբեք Օլիմպիական խաղերի չենք ուղարկել. Կարեն Գիլոյան Վերջինս շեշտեց, որ նման եզրահանգման եկել է վերջին տարիներին միջազգային ասպարեզում հայ մարզիկների գրանցած արդյունքներ հիման վրա: Ըստ Կարեն Գիլոյանի՝ մեդալային հավակնություններ ունի առնվազն 10 մասնակից:
-
Քաղաքականություն 10:54 • 02/07 Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. Ալիև Ալիևը պնդել է, թե իբր անցած դարում «բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, և նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է» (չակերտները՝ Tert.am)։
-
Իրադարձային 09:27 • 01/07 Արարատի մարզում, Արարատ-Ուրցաձոր հատվածում 2 ժամում թափվել է ամբողջ հուլիս ամսվա տեղումների նորմային հավասար անձրև․ Գագիկ Սուրենյան Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով:
-
Քաղաքականություն 11:36 • 30/06 Իրանագետը նշել է՝ Իրանում նախագահի որ թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներից (Մասուդ Փեզեշքիան, Սայիդ Ջալիլի) Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և խորացնելու առումով առավել ընկալելի է Ջալալին. այս մասին թելեգրամյան ալիքում գրառում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը:
-
Տնտեսություն 15:37 • 28/06 Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն` իր անցած ճանապարհի մասին Գաղտնիք չէ, որ մեր ընտանիքին պատկանող բիզնեսների կառավարումը հստակ տարանջատված է Սուքիասյան եղբայրների պատասխանատվության շրջանակներով, իսկ Բանկը ձեռքբերելիս դրա կառավարումն ընտանիքիս կողմից վստահվեց հենց ինձ:
Քաղաքականություն
-
11:56 • 05.07.24 Ալիևը մեկնել է օկուպացված Շուշի և Ստեփանակերտ
Իրավունք
-
12:59 • 04.07.24 Ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի մյուս տեղակալը
Սպորտ
-
09:55 • 05.07.24 Եվրո-2024․ մեկնարկում է քառորդ եզրափակիչը. օրվա խաղացանկը
Իրադարձային
-
13:32 • 05.07.24 Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի, սպասվում են տեղումներ
-
12:33 • 05.07.24 Բայդենը լեզվի սայթաքում է թույլ տվել և իրեն «սևամորթ կին» անվանել
Մշակույթ
-
12:50 • 30.06.24 Հայտնի պրոդյուսերը հայտնել է, որ Քանյե Ուեսթը ժամանել է Մոսկվա
Գիտություն/տեխնիկա
-
10:29 • 28.06.24 Tesla-ն հայտնել է Optimus Gen 2 հումանոիդ ռոբոտի գինը
Ժամանց
-
15:49 • 24.06.24 Մասկը հաստատել է 12-րդ երեխայի լույս աշխարհ գալը
-
12:23 • 23.06.24 Իլոն Մասկը 12-րդ անգամ է հայր դարձել. Bloomberg