ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ՌԴ-ի առաջարկները մերժելու պատասխանատվությունը հիմա ՀՀ-ի և Արցախի վրա է. Բենիամին Պողոսյան
Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Ռուսաստանը 2010 թվականից քայլեր է ձեռնարկում Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման ուղղությամբ և դրա հիմնական նպատակը Ադրբեջանի նկատմամբ ազդեցության հստակ լծակների ձեռք բերումն է:
Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարությանը, որով նա հայտնում էր, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում հիմա քննարկվում է փուլային կարգավորման տարբերակը:
«Մինչև վերջերս դրան դեմ էր ոչ միայն հայկական կողմը, որովհետև այն զուգակցվում էր Ադրբեջանին տարածքներ զիջելու առաջարկի հետ, ինչը թե´ ՀՀ-ի, թե´ Արցախի իշխանությունների համար անընդունելի էր: Այդ առաջարկով ոգևորված չէր նաև Ադրբեջանը, որովհետև վերջինս չէր ցանկանում Ռուսաստանին տալ իր վրա ազդելու շատ լուրջ գործիք. տեղակայվող ռուսական խաղաղապահ ուժերը կարելի է համարել նաև ռազմակայան: Գոնե Հայաստանի օրինակով կարող ենք գնահատել, թե դա ինչ ազդեցություն է տալիս Ռուսաստանին այն պետության նկատմամբ, որի տարածքում տեղակայվում է ռազմակայանը»,- ասաց նա:
Բացի այդ, ըստ Բենիամին Պողոսյանի, մինչև վերջերս ռուսական խաղաղապահների՝ այդ տարածքներում տեղակայմանը դեմ էին նաև այլ խաղացողները: «Միացյալ Նահանգները սկսած 2011-2012 թթ. վարում է հիմնականում Ռուսաստանին զսպելու քաղաքականություն: Դրա բաղկացուցիչ մաս է նաև հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աճի կանխումը: Հասկանալի է, որ Ռուսաստանի ռազմական ուժերի հայտնվելը Ադրբեջանում ուղղակիորեն հակասում է ԱՄՆ-ի այդ ռազմավարությանը»,- ասաց նա:
Նա նկատեց, որ մեր տարածաշրջանի խաղացողներից Թուրքիան և Իրանն էլ ոգևորված չեն Ռուսաստանի այս մտադրությամբ:
«Թուրքիան Վրաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցության ծավալմամբ փորձում է իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում, և ռուսական ռազմական ուժերի տեղակայումը դեմ է նաև Թուրքիայի շահերին»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ մինչ հիմա Ռուսաստանը չէր կարողանում հասնել իր նպատակին, որովհետև խաղացողներից յուրաքանչյուրը այս կամ այն պատճառով դեմ էր դրան:
«Եվ պատահական չէ, որ դեռևս 1990-ականների վերջին ձեռք բերվեց «ջենտլմենական» համաձայնություն, որ եթե երբևէ տարածաշրջանում լինի խաղաղապահ առաքելություն, ապա դրա կազմում չեն լինի ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները, այնպես էլ տարածաշրջանի երկրներինը՝ Իրանինը և Թուրքիայինը: Հասկանալի է, որ այդ համաձայնությունն ուղղված էր նախ Ռուսաստանի դեմ»,- նշեց նա:
Հիմա, ըստ նրա, փոխվել է նաև Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Եվրամիության դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ՝ պայմանավորված երկու գործոնով:
«Առաջին գործոնը կապված է Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մեծ համաձայնության ձեռքբերման հնարավորության հետ, որը պայմանավորված է ԱՄՆ-Չինաստան ռազմավարական հակամարտությամբ և դրանում Ռուսաստանի դերով: ԱՄՆ-ը չի ցանկանում տեսնել Ռուսաստան-Չինաստան ռազմավարական համագործակցության խորացում, ցանկանում է առնվազն կանգնեցնել այդ գործընթացը»,- ասաց նա՝ նկատելով, որ դա հնարավոր կլինի, եթե որոշակի բարելավումներ լինեն Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում:
Այս համատեքստում նա նաև նշեց, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ամենամեծ խնդիրը Ուկրաինան է, բայց ավելի լայն առումով՝ հետխորհրդային պետությունները, բացի Մերձբալթյան երեք երկրներից:
«Հիմա եթե Արևմուտքը ցանկանում է կանխել կամ կանգնեցնել Ռուսաստան-Չինաստան համագործակցությունը, պետք է որոշակի առումով Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների գնա: Այստեղ կռվախնձորը հետխորհրդային տարածքն է: Վերջին մի քանի տարիներին Արևմուտքում հրապարակված բազմաթիվ հոդվածների ուղերձն այն է, որ ազդեցության գոտիներ միշտ էլ եղել են, պետք է հրաժարվել այն խաբուսիկ մտքից, որ Սառը պատերազմից հետո ազդեցության գոտիները վերացել են, և հետևաբար հետխորհրդային տարածքը ռուսական ազդեցության գոտի չհամարելը սխալ է: Եվ եթե Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման գինը որոշակի տարածքներ ռուսական ազդեցության գոտի ճանաչելն է, ապա Արևմուտքը պետք է գնա այդ քայլին, որպեսզի Ռուսաստանին թույլ չտա, որ վերածվի Չինաստանի կրտսեր գործընկերոջ»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այս համատեքստում կա հավանականություն, որ հետխորհրդային տարածքի մի մասը կարող է ճանաչվել ռուսական ազդեցոթյան գոտի: «Եվ եթե այդ մասն ընդգրկում է նաև Հարավային Կովկասը, ապա անվտանգության գոտում ռուսական ուժերի տեղակայման դեմ Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի հակաքայլերը կարող են նաև այդքան ուժեղ չլինել»:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա ըստ վերլուծաբանի, ԼՂ հիմնախնդրի ներկայիս ստատուս քվոն լիովին բավարար է այդ երկրի համար, և նրա համար լավագույն լուծումն է, քանի որ Իրան-Ադրբեջան սահմանին դե յուրե շուրջ 135 կիլոմետրը վերահսկվում է Արցախի Հանրապետության կողմից, և ստացվում է Արցախի Հանրապետություն և Իրան պետական սահման»,- ասաց նա՝ նշելով, որ Իրանը շարունակում է մնալ իր կարծիքին, սակայն ԱՄՆ-ի Միջուկային համաձայնությունից դուրս գալուց և Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուց հետո՝ հայտնվեց տնտեսապես շատ վատ իրավիճակում:
«Դրան գումարվեց կորոնավիրուսային վարակը և նավթի գների անկումը: Հիմա Իրանի համար շատ-շատ ավելի լուրջ տնտեսական խնդիրներ կան, քան Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդումը կամ այստեղ խաղաղապահ ուժերի հայտնվել-չհայտնվելու հարցն է»,- ասաց նա, ապա հավելեց, որ վերջին հաշվով Ռուսաստանը Իրանին կարող է ասել, որ խաղաղապահ ուժերի տեղակայման առաջարկը միայն իրենը չէ, այլ՝ համանախագահներինն է, և շատ հնարավոր է, որ այդտեղ հայնտվեն այլ՝ Իրանի նկատմամբ ավելի թշնամական տրամադրված երկրների ուժեր:
Անդրադառնալով Թուրքիայի ցանկություններին՝ Բենիամին Պողոսյանը նշեց, որ այդ խաղացողի համար լավագույն լուծումը կլիներ Արցախի ամբողջական անցումը Ադրբեջանի տիրապետոթյան տակ, նաև՝ հնարավորության դեպքում Սյունիքի տարածքով ցամաքային կապ ունենալը Նախիջևանի հետ, որպեսզի լինի Ադրբեջան- Նախիջևան-Թուրքիա միասնական ցամաքային կապ: Սակայն ռուս-թուրքական հարաբերություններում, նրա նկատառմամբ, կան բազմաթիվ հարցեր՝ Սիրիային, Սևծովյան ավազանում Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ուժերի բալանսին և այլ խնդիրներին վերաբերող, և գուցե Հարավային Կովկասի դեպքում Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ ավելի մեղմ դիրքորոշում ունենա:
«Իմ գնահատմամբ՝ մեզ համար հիմա շատ ավելի վատ իրավիճակ է ստեղծվել, քան երբ «Լավրովի պլանը» առաջ եկավ, իսկ այն կարծես թե շրջանառության մեջ դրվեց 2014-ից և Կազանյան փաստաթղթի մոդիֆիկացիան էր, և այնտեղ եղած փոփոխություններից մեկը այն է, որ «խաղաղապահ ուժեր» հասկացության փոխարեն օգտագործվում է «ռուսական խաղաղապահ ուժեր»-ը»,- ասաց նա:
Վերլուծաբանը հիշատակեց, որ այդ փաստաթղթի մասին խոսել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ասելով, որ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանին առաջարկվել է հինգ շրջանները տալ Ադրբեջանին և այնտեղ տեղակայել ռուսական և բելառուսական ուժեր:
«Ընդ որում՝ չի բացառվում, որ Բելառուսի խաղաղապահ ուժերը ներառվել են՝ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր» ձևակերպումը ստանալու համար՝ երևի թե ՌԴ-ը մտածել է, որ դա կբարդացնի Հայաստանի համար առաջարկը մերժելու հնարավորությունը, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և կարող էին ասել, թե ո՞րն է քո խնդիրը: ՀԱՊԿ-ը ունի նաև խաղաղապահ ուժեր, այնպես որ, չի բացառվում, որ առաջարկ արվի ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին»,- ասաց նա:
Դա, Բենիամին Պողոսյանի բնորոշմամբ, չի հեշտացնում Հայաստանի խնդիրը, քանի որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ցանկացած փոփոխություն մեզ համար անընդունելի է և՛ երկարաժամկետ, և կարճաժամկետ հեռանկարում: «Բոլորս էլ հասկանում ենք, որ աշխարհում ոչինչ հավիտյան չէ, այդ թվում՝ թե՛ խաղաղապահ ուժերը, և թե՛ երաշխիքները: Հասկանալի է, որ որոշակի տարածքներ կորցնելուց հետո գրեթե անհնար է դառնալու Արցախի անվտանգության ապահովումը»,- ասաց նա:
Նրա նկատառմամբ՝ նախկինում, երբ շատերը, այդ թվում՝ Ադրբեջանը, դեմ էին Ռուսաստանի առաջարկին, Հայաստանն անգամ կարող էր իր դիրքորոշումը չհայտնել: Իսկ հիմա Ադրբեջանն էլ, ըստ նրա, չի մերժի առաջարկը, քանի որ նավթի գների անկման պատճառով հայտնվել է տնտեսական վատ վիճակում, չի կարողանում ավելացնել իր ռազմական ծախսերը և լավագունը նրա համար այս իրավիճակում կլիներ Արցախի որոշակի տարածքների անցումն իր տիրապետության տակ: «Հիմա առաջարկը մերժելու պատասխանատվությունը ավելի կենտրոնանալու է Հայաստանի և Արցախի վրա»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե հայկական կողմերը կարծես թե մերժում են Ռուսաստանի առաջարկները՝ դրանով գուցե ավելի շատ հարուցելով Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ, Բենիամին Պողոսյանը պատասխանեց.
«Եթե փորձենք հայ-ռուսական հարաբերությունները վերլուծել 2018 թ. մայիսից հետո, պետք է նկատենք, որ գոնե մինչև 2019 թվականի վերջը ունեցել ենք ինտենսիվ երկկողմ հանդիպումներ, փոխայցելություններ, սակայն դրան զուգահեռ կա մեկ այլ իրականություն, որտեղ կա 2019թ. հունվարին գազի գնի բարձրացում սահմանին, «Գազպրոմ Արմենիայի» կողմից երկրի ներսում գազի սակագնի բարձրացման հայտ և ունենք ՌԴ արտգործնախարարի հրապարապային հայտարարություն, որ դաշնակցային հարաբերությունների մեջ չի մտնում գործընկեր երկրի կազմակերպությունների նկատմամբ քրեական գործերի հարուցումը»:
Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ առաջացել են նաև հեղափոխության օրերից, քանի որ չնայած հավաստիացումներին, որ այն «գունավոր» չէր, ինչպես հետխորհրդային այլ երկրներում, Ռուսաստանն ունեցել է իր հաշվարկները: «Բացի այդ՝ Ռուսաստանի համար վարչապետի լավագույն թեկնածուն Կարեն Կարապետյանն էր՝ հաշվի առնելով նրա կապերը Ռուսաստանում»,- ասաց նա:
Նա համաձայնեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի առաջարկները մերժելով՝ Հայաստանը վատթարացնում է վերջինիս հետ իր հարաբերությունները:
«Ամեն դեպքում իրավիճակն այսպիսին է. Ռուսաստանն արդեն 10 տարուց ի վեր ունի նպատակ, որին հասնելուն խանգարում էին մի շարք գործոններ: Հիմա այդ գործոններից որոշները կամ վերացել են, կամ էլ սառած են, և մեր դեմ լինելը կարող է դիտարկվել որպես հիմնական խոչընդոտ: Եթե կտրվենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից և ամենը աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակում դիտարկենք, ապա հասկանալի է, որ Ռուսաստանը, ինչպես ցանկացած պետություն, որն ունի ռազմավարական նպատակ, քայլեր է ձեռնարկելու ամեն գնով այդ խոչընդոտները վերացնելու համար: Հետևաբար այս իրավիճակում կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի ՀՀ կառավարության դիրքորոշումը փոխելու ուղղությամբ, ինչպես ասում են՝ կամ պետք է փոխի X մարդու որոշումը, կամ եթե որոշումը փոխել չի ստացվում, ապա փոխի X մարդուն: Նորից՝ եթե կտրվենք պրակտիկայից և գնանք տեսական քննարկումների դաշտ, ապա պետք է ընդունենք, որ եթե պետությունը, այն էլ տարածաշրջանում կշիռ ունեցողը, ունի նպատակներ, և կան այդ նպատակին հասնելու դեմ գործոններ, ապա իր ռազմավարության «մեխը» պետք է լինի այդ գործոնները վերացնելը»,- ասաց նա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 13:43 • 14/11 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Քաղաքականություն 13:43 • 14/11 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
Տնտեսություն
-
18:49 • 13.11.24 Բիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի
-
16:35 • 13.11.24 ԵԱՏՄ-ն գործարկել է համատեղ զբոսաշրջային երթուղիների քարտեզներ
Սպորտ
-
23:03 • 14.11.24 Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆարերյան կղզիների ընտրանուն
Ժամանց
-
09:32 • 13.11.24 Ռոնալդինյոն ժամանել է Բաքու
-
15:39 • 12.11.24 Ռաֆինյան ոսկե iPhone է նվիրել Յամալին