Ստեփանակերտի բնակչությունը՝ ռմբակոծության թիրախ. Աբրահամ Գասպարյանի ռեպորտաժը՝ Արցախից (տեսանյութ)
Ադրբեջանի օդուժը ռմբակոծել է քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական շինությունները, ավերածություն է այստեղ, մարդիկ պատմում են, որ իրենց սովորական առօրեայով ապրում էին և հանկարծ պայթունի որոտից մի կողմ են քաշվել, որովհետև բոլորն էլ հասկացել են՝ ռումբ է ընկել: Այս մասին Արցախից հայտնել է Արմնյուզ ՀԸ լրատվական դեպարտամենտի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:
«Ադրբեջանի ձեռագիրն է սա՝ թիրախ դարձնել քաղաքացիական բնկաչությանը: Առավոտյան ժամը 8-ից Ադրբեջանն սկսել էր իր ԱԹՍ-ների միջոցով սավառնել Ստեփանակերտի երկնքով և 4-5 ժամվա ընթացքում օդային ահազանգերը չեն դադարել մայրաքաղաքում»,- ասել է նա և հավելել, որ Ստեփանակերտում մարդիկ շարունակում են ապրել իրենց կենցաղով:
«Մայրաքաղաք Ստեփանակերտում պինդ են, շարունակում են ապրել իրենց կենցաղով, իրենց առօրեայով, վստահ են՝ հաղթելու ենք»,- նշել է Գասպարյանը:
Մանրամասները՝ տեսանյությում:










