Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 19 հազար նոր դեպք է գրանցվել. RT
Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 19 644 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է RT-ն:
Համավարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 504 509, իսկ մահվան դեպքերի թիվը հասել է 37 210-ի:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 151 վարակակիր է մահացել:
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն օրեր առաջ հայտարարել է, որ քաղաքապետներն ինքնուրույն կարող են տեղերում հակահամաճարակային սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ որոշումներ կայացնել:










