Եվրոպայի ամենահարուստ գործարարի կարողությունը մեկ շաբաթում աճել է 8 միլիարդ դոլարով
Թեև համավարակի պայմաններում դիմահարդարման պարագաների համաշխարհային շուկան զգալի վնասներ է կրել, նախորդ շաբաթ, սակայն, Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խումբը հայտարարել է ոլորտի վերականգնման նախադրյալներ մասին:
Ինչպես հայտնում է РБК-ն, այս հայտարարությունից հետո ընկերությունների խմբի բաժնետոմսերը թանկացել են, եւ ընկերությունների խմբի ղեկավար Բեռնար Առնոյի կարողությունը մեկ շաբաթում աճել է 8 միլիարդ դոլարով՝ հասնելով 122 միլիարդի:
Հոկտեմբերի 15-22-ը LVMH ընկերությունների խմբի բաժնետոմսերի արժեքն ավելացել է 6%-ով, ինչը, սակայն, դեռ չի նշանակում, որ ճգնաժամն արդեն հաղթահարված է:
Այսպիսով, Բեռնար Առնոն այս պահին միլիարդատերների վարկանիշային ցանկում զիջում է միայն «Amazon» ընկերության ղեկավար Ջոս Բեզոսին:










