«Առաքելությունս կատարված է». Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու մասին

10:42 • 11.01.21

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին նամակի միջոցով հայտարարել է քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու մասին: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

«Ես կարծում եմ, որ իմ առաքելությունը կատարված է: Ես որոշում եմ կայացրել վերջնականապես հեռանալ քաղաքականությունից և կառավարման համակարգից: Ես հեռանում եմ ինչպես կուսակցության ղեկավարի պաշտոնից, այնպես էլ սեփական կուսակցությունից և վերադառնում եմ իմ կյանքի անձնական  վիճակին, ինչպիսին այն կար մինչև 2011 թվականը:

«Վրացական երազանք»-ի իշխանության գալուց 8 տարի է անցել: Երկրի պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն. արդար և հավասար ընտրությունների պայմաններում իշխող կուսակցությունը կարողացել է ժողովրդից ստանալ երրորդ ժամկետի մանդատ:

Մի քանի շաբաթից կլրանա իմ 65 տարին, և դա գլխավոր գործոններից մեկն է, ըստ որի ես որոշել եմ ավարտել քաղաքական կարիերաս: Ոգեշնչված երիտասարդներից՝  իմ այս քայլը ոչ միայն չի թուլացնի, այլ, հավատում  եմ,  որ կամրապնդի, իշխող կուսակցությունը կդարձնի ավելի կենսունակ և մոտիվացված, կխրախուսի մեր համակիրներին և ավելի էներգետիկ կդարձնի կառավարությունը:

Ես քաղաքականությունից հեռանում եմ հպարտ, հաղթական և երախտապարտ ժողովրդից: Մարդիկ տեսել են իմ կողմից գործադրված ջանքերը, որոնք  միայն երկրի և պետության շահերից էին բխում: Վստահ եմ, որ վրաց ժողովուրդը  կգնահատի նաև իմ այս քայլը, որը թելադրված է նույն շահերով, որոնց համար ես մտա քաղաքականություն»,-գրել է Բիձինա Իվանիշվիլին:

 

«Առաքելությունս կատարված է». Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու մասին