Եթե մի քանի օր զանգվածային բոյկոտ լինի, չեմ բացառում, որ սակագինը կիջեցնեն 100 դրամ, ինչպես իջեցրին 150․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

20:34 • 03.02.25

Եթե մի քանի օր զանգվածային բոյկոտ լինի, չեմ բացառում, որ սակագինը կիջեցնեն 100 դրամ, ինչպես իջեցրին 150։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը․

«Քաղաքային իշխանությունը նահանջի ճանապարհ է ընտրել՝ հասկանալով, որ դա իր շահերից է բխում, որպեսզի հասարակական դժգոհությունը ստագնացիայի վերջնակետին չհասնի։ Պետք է գիտակցեն, որ 150 դրամն էլ անընդունելի է, դա նշանակում է 50 տոկոսով ծառայության թանկացում, տրոլեյբուսների դեպքում՝ 3 անգամ։

Հունվարի 27-ին 150 դրամի մասին չէին խոսում, տեսան, որ մարդիկ փաթեթներ չեն գնում, սակագինն իջեցրին 150 դրամ։ Ընդամենը 1 օրում այլ որոշում կայացրին»,- ասել է Սուքիասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․