Արծրուն Հովհաննիսյանն այլևս չի դասախոսի ԵՊՀ-ում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Պատերազմի պարտության խորհրդանիշ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որը երկար տարիներ Երեւանի պետական համալսարանում դասախոսել է, այս տարի մայր բուհում դասաժամ չի ունենալու: Հովհաննիսյանը տարիներ առաջ մայր բուհի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում էր դասախոսություններով հանդես գալիս, իսկ պատերազմից հետո` Պատմության ֆակուլտետում։ Այստեղ սեմինար-դասընթացներ էր անցկացնում` «Ժամանակակից կոնֆլիկտները՝ աշխարհաքաղաքական դիտանկյունից» խորագրով:
Մայր բուհից մեզ ասացին, որ Հովհաննիսյանն այս տարի ո՛չ սեմինարներով է հանդես գալու, ո՛չ էլ դասախոսություններ է կարդալու: Գուցե պատճառն այն է, որ այս տարվա հուլիսի 1-ին նշանակվել է Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ»:
Ավելին՝ այստեղ։










