Եվրոպական հանձնաժողովը կարող է մինչև տարեվերջ ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 23-րդ փաթեթը. Politico
Եվրոպական հանձնաժողովը սկսել է հակառուսական պատժամիջոցների 23-րդ փաթեթի նախապատրաստումը, որը, ինչպես սպասվում է, կներկայացվի մինչև 2026 թվականի վերջը: Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա տվյալների՝ նոր սահմանափակումների ներդրման օգտին հանդես են գալիս Գերմանիան և Լեհաստանը: Թերթը գրում է, որ երկրները հոկտեմբերի 15-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում ծրագրում են կոչ անել լրացուցիչ սահմանափակումներ մտցնել ռուսական էներգառեսուրսների նկատմամբ՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև դիզելի մատակարարումների շուրջ պայմանավորվածությունների ֆոնին:
Հիշեցնենք, որ երեկ ԵՄ-ն հաստատել է «սև ցուցակը», որում ներառել է ավելի քան 1,600 դիրք, այդ թվում՝ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, դրանց ղեկավարներին, ինչպես նաև պատգամավորների և պատգամավորության թեկնածուների, որոնք մասնակցել են Ղրիմում, Դոնբասում և Նովորոսիայում Պետդումայի ընտրություններին:











