Իրադարձային
-ից
-ը
14:55 • 21.10.17Լոզանում բացվել է քաղցրահամ ջրով՝ Եվրոպայի խոշորագույն ակվարիումը (լուսանկարներ)3.500 քմ մակերեսով տարածքում նախագծի հեղինակները տեղադրել են աշխարհի 5 մայրցամաքների 20 տարբեր էկոհամակարգեր, որոնք տեղավորում են 300 բույս, 100 սողուն և ավելի քան 10 հազար տեսակի ձկներ:
14:03 • 21.10.17Վիեննայի ոստիկանությունը գրոհել է խաղալիքների խանութը՝ նինձայի կոստյումով աղջկա պատճառով (լուսանկարներ)Ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և մտել խանութ՝ թռուցիկներ բաժանողին ստիպելով հանել դիմակը: Պարզվել է, որ պրոմոութերն աղջիկ է:
14:01 • 21.10.17Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց. ԱՀ ՊՆՀոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:
13:51 • 21.10.17ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի Հայաստանն իրեն ավելի վստահ զգա տարածաշրջանում տնտեսական խաղացողի դերում. Արեշև«Դա ենթադրում է համագործակցություն ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ համագործակցությունը հարևան երկրների, օրինակ՝ Իրանի հետ: Գիտենք, որ նախատեսվում է ազատ տնտեսական գոտու ստեղծումը Մեղրիում: Գիտենք նաև, որ հայ-ռուսական արտադրանքները կարող են նաև ...»։
13:46 • 21.10.17Մյունխենում անհայտ անձը հարձակվել է անցորդների վրա. կա 4 տուժած (լուսանկարներ)Tageszeitung պարբերականի հաղորդմամբ՝ ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, տեղում շտապօգնության մի քանի ավտոմեքենա կա, թաղամասի հրապարակի վերևում ուղղաթիռ է երևում:
13:36 • 21.10.17Մոսկվայի մարզում ձյուն է տեղացելՀաղորդվում էր, որ շաբաթ օրը կցրտի, և արդեն կիրակի օրվա գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -1-ից -3 աստիճանի, իսկ հաջորդ շաբաթ մայրաքաղաքային շրջանում եղանակը զգալի չի փոփոխվի:
12:33 • 21.10.17Արցախում 2 զինծառայող է զոհվելԵրեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:
12:12 • 21.10.17Հազարից ավելի մարդ Մոսկվայի հայկական եկեղեցում մասնակցել է Լևոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությանըՀայրապետյանի հուղարկավորության արարողությունը կայանալու է այսօր՝ հոկտեմբերի 21-ին: Բարերարի դին, իր իսկ կամքի համաձայն, հողին կհանձնվի Մոսկվայի հայկական Վագանկովոյի գերեզմանատանը: Նրան կհուղարկավորեն ծնողների կողքին:
11:49 • 21.10.17Կրասնոդարի երկրամասում հայերը կրակ են բացել երիտասարդների ուղղությամբ, սպանվել է 2 մարդ (լուսանկարներ)ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում՝ չգործող սրճարանի տարածքում, հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամը 21.00-ի սահմաններում, 42 և 43 տարեկան երկու հայ կրակ են բացել երիտասարդների ուղղությամբ։ Դրա հետևանքով երկու երիտասարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
11:41 • 21.10.17Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է Վրաստանի քաղաքացու Mercedes E 500–ըԱրտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 21-ին՝ ժամը 05:22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, այրվում է ավտոմեքենա:
11:21 • 21.10.17Ալեք Բոլդուինն ակնարկել է, որ կարող է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին (տեսանյութ)Բոլդուինը տարբեր առիթներով խոսել է Թրամփի հանդեպ իր հակակրանքի մասին: Վերջերս նաև նշել է, որ Հանրապետական կուսակցությունը ճիշտ կվարվի, եթե հնարավորինս շուտ ազատվի 71-ամյա ղեկավարից:
10:50 • 21.10.17Սիսիան-Երևան ավտոճանապարհին զինվորականներ են վթարի ենթարկվելԱրտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 21-ին՝ ժամը 06:41-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
10:49 • 21.10.17Մելանյա Թրամփն իր շքեղ զգեստներից մեկը նվիրել է Սմիթսոնյան թանգարանին (լուսանկարներ, տեսանյութ)Մելանյա Թրամփը խոստովանել է, որ ամուսնու նախընտրական քարոզարշավի ժամանակ այնքան զբաղված է եղել, որ մոռացել էր երդմնակալության արարողությանը հաջորդող միջոցառման համար զգեստ ընտրելու մասին:
10:29 • 21.10.17Ամերիկացի միլիարդատերը հայտարարել է Թրամփի պաշտոնանկության արշավ սկսելու մասին (տեսանյութ)«Եթե սա պատճառ չէ վտանգավոր նախագահին պաշտոնանկ անելու, ապա ի՞նչ է կատարվում մեր կառավարության հետ»,- ասել է միլիարդատերը։
10:03 • 21.10.17Իսպանիայի թագավորը Կատալոնիայի անկախանալն «անընդունելի» է անվանելԻսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ կդիմի Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը չեղարկելու քայլին: Իսպանիայի կառավարությունը կգործարկի Սահմանադրության 155-րդ հոդվածը հոկտեմբերի 21-ին...
