Մյունխենում անհայտ անձը հարձակվել է անցորդների վրա. կա 4 տուժած (լուսանկարներ)

13:46 • 21.10.17

Մյունխենի Ռոզենհայմերպլաց թաղամասում անհայտ անձը հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել 4 մարդ: Այդ մասին ասվում է քաղաքի ոստիկանության Twitter-ի էջում:

«Մենք որոնումներ ենք անցկացնում ոստիկանությանը հասանելի բոլոր միջոցներով», - ասվում է գրառման մեջ:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ տուժածները թեթև վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Tageszeitung պարբերականի հաղորդմամբ՝ ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, տեղում շտապօգնության մի քանի ավտոմեքենա կա, թաղամասի վերևում ուղղաթիռ է երևում:

Նշվում է, որ թաղամասի բնակիչներին կոչ են արել դուրս չգալ տներից:

Դեպքի վայրից լուսանկարներ է հրապարակում 95.5 Charivari ռադիոալիքի թվիթերյան էջը: